Կարեն Կարապետյանի թողած ժառանգության հետևանքները. ովքեր և ինչպես են տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը դադարեցրել է էժան գնով ազոտական պարարտանյութի, սերմացուի եւ դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը։

Նշենք, որ պետական աջակցության այս ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների նպատակով մատչելի գներով տրամադրվում էին պարարտանյութ, դիզելային վառելիք եւ սերմացու։ Բայց պարզվում է, որ Կարեն Կարապետյանի կառավարության գնահատմամբ՝ այս ծրագիրն անարդյունավետ է եղել․ տարիներ շարունակ խոշոր գումնարներ է պետական բյուջեից այս նպատակով ծախսվել, սակայն գյուղացիները օգտվելով ծրագրից պարտքեր են կուտակել։

Կհիշեք, որ դիզվառելիքի, սերմացուի եւ պարարտանյութի տրամադրման գործընթացում մի շարք չարաշահումներ բացահայտվեցին, հարուցվեցին քրեական գործեր, մեծ թվով գյուղապետեր պաշտոնանկ արվեցին եւ ձերբակալվեցին, քանի որ գյուղացիների վճարած գումարները յուրացրել էին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ ազոտական պարարտանյութերի սուբսիդավորումը դադարեցվել է դեռեւս 2018 թվականի տարեսկզբին, ինչի արդյունքում շուկան ազատականացվել է, հայտնվել են մեծ թվով խաղացողներ, ստեղծվել է լայն մրցակցային դաշտ եւ արդյունքում գյուղացիական տնտեսություններին 1 պարկ (50 կգ) պարարտանյութը հասանելի է եղել 7000-7500 դրամով։

Բացի այս, նախարարությունից տեղեկացրեցին, որ այս տարի պարարտանյութերի գներն ավելի են նվազել։ Օրինակ, վրացական արտադրության 1 պարկ ազոտական պարարտանյութի գինը նախորդ տարվա համեմատ նվազել է 300-500 դրամով եւ կազմում է շուրջ 6700 դրամ։Իսկ եթե համեմատենք պետական օժանդակության ծրագրերի շրջանակում ձեռք բերված 1 պարկ ազոտական պարարտանյութի գնի հետ, ապա այն 2015 թվականին կազմել է 9215 դրամ, սուբսիդիան՝ 3215 դրամ, 2016 թվականին՝ 8726 դրամ, սուբսիդիան ՝ 2729 դրամ, 2017 թվականին՝ 7000, 6582, 6990 դրամ, սուբսիդիան համապատասխանաբար՝ 1000, 582 եւ 990 դրամ։

Ի դեպ, նշենք, որ 1 հա-ի մշակության համար օգտագործվում է միջին հաշվով 400 կգ (8 պարկ) պարարտանյութ։ Արդյունքում, պետական աջակցության ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին 1 հա-ի հաշվով ցուցաբերվել է ընդամենը 8000-10000 դրամի չափով աջակցություն։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթացքի մեջ է «Հացահատիկային, հատիկաընդեղեն եւ կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի, առվույտի և կորնգանի առաջնային սերմնաբուծության կազմակերպում։

ՀՀ Շիրակի, Զանգեզուրի և Արարատյան հարթավայրի գոտիներում ,Գյումրիիիսելեկցիոն կայանե ՓԲԸ-ի, ,Երկրագործության գիտական կենտրոնե ՊՈԱԿ-ի, ,Սերմարտադրողների միությունե ՍՊԸ-ի և ,Արմենիան թեքնոլոջի գրուփե հիմնադրամի միջոցով արդեն հիմնվել են նշված գարնանացան մշակաբույսերի (1,965 հա) առաջին տարվա տնկարաններ։

Ընթացքի մեջ են 1,18 հա աշնանացան ցորենի առաջին տարվա տնկարանների հիմնման աշխատանքները։ Ծրագրով նախատեսված է նաեւ Ռուսաստանի Դաշնությունից ներկրել 60 տոննա աշնանացան ցորենի սերմացու։ Այսինքն մեր երկիրը սկսել է ամեն ինչ ներկրել, անգամ սերմացուն։ Էլ չենք խոսում ներկրվող հացահատիկի մասին, որըինչպես հայտնի է՝ նույնպես ներկրվում է ՌԴ-ից։ Փոխարենը հայկական գյուղերում մարդիկ սկսում են քիչցորեն մշակել։

Իսկ ինչ վերաբերում է դիզելային վառելանյութի սուբսիդավորման ծրագրին, ապա 2018 թվականի տվյալներով՝ հանրապետության 317 հազար գյուղացիական տնտեսություններից ծրագրից օգտվելու հայտ է ներկայացրել ընդամենը 5220 շահառու (շուրջ 1,6%-ը)։ Արդյունքում՝ նախատեսված 6 մլն լիտրից փաստացի հատկացվել է շուրջ 1.9 մլն լիտրը։

Մյուսկողմից, պետական օժանդակության ծրագրերի շրջանակում ձեռք բերված 1 լիտր դիզելային վառելանյութի գինը 2018 թվականին կազմել է 440 դրամ, սուբսիդիան՝ 60 դրամ, իսկ 2019 թվականին դիզելային վառելանյութի շուկայական գինը կազմում է 450 դրամ։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ 1 հա-ի մշակության համար օգտագործվում է շուրջ 120 լիտր դիզելային վառելանյութ։ Արդյունքում, պետական աջակցության ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվել է շուրջ 7200 դրամի չափով աջակցություն։

Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրեցին, որ վերոնշյալ տնտեսապես անարդյունավետ ծրագրերի փոխարեն ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության գործող ծրագրերը, ինչպես նաեւ կիրականացվեն ոլորտի մրցունակության բարձրացման եւ գյուղացիական տնտեսություններին օժանդակելուն միտված նոր ծրագրեր։ Մինչդեռ գյուղացին այս տարի սպասում էր պետական աջակցությանը։ Բայց արի ուտես, որ նման երեւույթների արդյունքում է, որ Հայաստանում գյուղացիները սկսել են գյուղատնտեսությամբ քիչ զբաղվել:

Նախարարության այս խոստումներն այնքան էլ արժանահավատ չեն, թերեւս, որովհետեւ ակնառու է՝ Հայաստանում ցանքատարածությունները հետզհետե պակասում են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` դրանք 2018 թվականին, 2017-ի համեմատ, 52 հազար 400 հեկտարով պակասել են: Եթե 2017 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 294 հազար 500 հա, 2018 թվականին դրանք կազմել են 242 հազար 100 հա: Նույն անմխիթար իրավիճակն է նաեւ կարտոֆիլի դեպքում:

Ըստ Էկոնոմիկայի նախարարության կողմից ,Ժողովուրդե օրաթերթին տրված պատասխանի` կարտոֆիլի ցանքատարածությունները 2019 թվականին կազմում են 20 հազար 402 հա, բայց նախորդ տարի կարտոֆիլի ցանքատարածությունը կազմել է 22 հազար 100, 1698 հա-ով պակասել է: Սրան զուգահեռ նկատենք, որ մասնագետները տեւական ժամանակ բարձրաձայնում են` այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար։ Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 7.4 տոկոս:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս