Զեյթունում տեղի ունեցած ահասարսուռ դեպքի մանրամասները. սպանության հեղինակը նոր էր դուրս եկել հոգեբուժարանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 1-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքից: Մասնավորապես, 49-ամյա տղամարդուն կյանքից զրկել է 10 օր առաջ հոգեբուժարանից դուրս եկած Ա. Թադեւոսյանը:
Ի՞նչ է եղել այդ օրը: Ռուբինյանց 19 շենքի մոտակայքում ծեծկռտուք և կրակոցների ձայներ են լսվել:

Ըստ թաղամասում տարածված խոսակցությունների` կրակոցների,ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել էր համատիրության 49-ամյա նախագահը: Նա, արնաքամ լինելով, բարձրացել է տուն: Խուճապի մատնված կինը փորձել է օգնել ամուսնուն եւ անմիջապես ահազանգել է շտապօգնություն:

Ավելին, բնակիչների շրջանում տարածված լուրերի համաձայն` համատիրության նախագահին հետապնդել են երեք անձ, որոնք մեքենայով են եղել:

49-ամյա համատիրության նախագահին հասցրել են հիվանդանոց, որտեղ բժիշկներինչի հաջողվել փրկել նրա կյանքը. տղամարդը մեծ քանակությամբ արյուն էր կորցրել, իսկ վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել:

Չնայած բնակիչների շրջանում տարածված լուրերին, թե կրակոցներ են հնչել, իրավապահները սակայն դեպքի վայրից հայտնաբերել են միայն դանակը, որով էլ հարվածել են տղամարդուն:

Այժմ անդրադառնանք այս պատմության ամենամտահոգիչ հատվածին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 49-ամյա տղամարդուն դանակահարած Արման Թադեւոսյան անունով երիտասարդը 10 օր առաջ է հոգեբուժարանից դուրս եկած եղել ու գնացել այդ քայլին:

Մեզ հայտնի է դարձել, թե նա ինչ ցուցմունք է տվել: Մասնավորապես, իրավապահներին հայտնել է, որ այդ քայլին գնացել է մի պատճառով. ասել է.«Ում որ խփել եմ,ինքը ժամանակին իմ հանդեպ իրեն վատ է պահել, դրա համար էլ խփել եմ»:

Այսինքն` հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, որոնքչեն գտնվում բժիշկների վերահսկողության տակ, այլ ազատորեն շրջում են մերկողքին, ե՛ւ հասարակության, ե՛ւ իրենցիսկ ընտանիքի անդամների համար դարձել են լուրջ վտանգ:

Բազմաթիվ դեպքեր եղան, երբ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց կողմից սպանվեցին կա՛մ հարազատները, կա՛մ պատահական մարդիկ: Ստեղծված իրավիճակը, թերեւս, հետեւանք է այն բանի, որ մի դեպքում հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ լիարժեք բուժում չեն ստանում, մյուս դեպքում իրենցհերթին անգործության են մատնված Առողջապահության նախարարությունը, իրավապահ կառույցները, որոնքչեն փորձումօրենքով սահմանված կարգով մեկուսացնել նման մարդկանց շրջապատից:

Քնար Մանուկյան




Լրահոս