ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

Իհարկե, Հայաստանում գործազրկության թիվը բարձր է, բայց որ 18-31 տարեկան բարետես աղջիկներ են պահանջվում շինարարության ոլորտում աշխատելու համար, արդեն տարօրինակ է։ Հուսանք՝ գործատուի պահանջը չի իրականանա։

 

 

 

 

ՀԱՐՑ. Ծննդի գրանցման համար ո՞ւր պետք է դիմել, ո՞ր մարմինն է կատարում գրանցում:

Լիդա Ներսիսյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծննդի պետական գրանցումն իրականացնում են`
– երեխայի ծննդի վայրի ՔԿԱԳ մարմինը կամ
– ծնողների/ ծնողներից մեկի/ բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը կամ
– ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գտնվող, ամուսնության եւ ծննդի հանդիսավոր գրանցման պալատը,
– գտնված երեխաներինը` գտնվելու վայրի կամ երեխայի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը,
– կյանքի 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծնունդը` երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի կամ մահվան վայրի ՔԿԱԳ մարմինը,
– երեխայի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը, երբ ծննդի գրանցման մասին դիմումը ստացվել է երեխայի ծննդյան օրվանից մեկ տարի անց, բայց մինչեւ նրա 18 տարին լրանալը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ծննդի պետական գրանցմամբ երեխային տրվում է նրա առաջին փաստաթուղթը, որի միջոցով երեխան օգտվում է իր իրավունքներից` բժշկական ծառայություններից, միանվագ նպաստից, սոցիալական տարբեր ծրագրերից եւ այլն:

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքում գործունեություն իրականացնող կազմակերպության մոտ տարվա ընթացքում երկրորդ անգամ արձանագրվել է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպք, ապա նման դեպքում ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում:

Էդգար Գասպարյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Է. Գասպարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնենք, որ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` եթե ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող հարկ վճարողի մոտ արձանագրվում է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպք, ապա տարվա ընթացքում երկրորդ խախտումն արձանագրվելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը, եւ համապատասխան վարչական ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է օգտվել շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից (եկամտային հարկից) ազատման արտոնությունից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում եւ դրան հաջորդող մեկ տարում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության, ազատվում է արտոնագրային վճարից:




Լրահոս