ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ քայլ»-ում անհանգիստ են. պլան Բ են մշակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումը: 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 101-ը, կողմ քվեարկեց 98, դեմ` 1 պատգամավոր:

Եվ, ահա, 10 օր անց Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ աշխատակարգային նիստ,որտեղ էլ որոշվեց, Ազգային ժողովի դիմումի հիման վրա, Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործիքննությունը մերժել։

Բացի այդ, Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին։

«Որպես ԱԺ պատգամավոր` դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին, որոնց արդյունքում տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում»:

Դիմումում հանգամանորեն ներկայացվել են ՍԴ-ի նախագահի պաշտոնի յուրացման ընթացքում կիրառված հանցավոր սխեմայի բոլոր մանրամասները։ Ցանկանում եմ ընդգծել ՍԴ պաշտոնից թույլ տրված օրինախախտումների հիմքով Հրայր Թովմասյանի հեռացումը ՀՀ-ում սահմանադրական արդարության վերականգնմանն ուղղված համալիր, համակարգային գործողությունների շարքի սոսկ մի քայլը պետք է լինի»,-լրագրողների հետ զրույցում նշել էր պատգամավորը:

ՀՀ գլխավոր դատախազությունն էլ հանձնարարել է ստուգել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ունեցվածքի թերի հայտարարագրման վերաբերյալ մամուլի հրապարակումները։

Չնայած այս ջանքերին` Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով ՍԴ ուղարկված դիմումը: Եվ չնայած միայն պաշտոնապես տրված մեկնաբանություններին` Սահմանադրական դատարան վարույթ չընդունելււ պատճառներն ավելի խորն են: Բանն այն է, որ դիմումը վարույթ ընդունելու ընթացքում ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցվելու էին, իսկ դա կարող էր անվերահսկելի իրավիճակների առաջ կանգնեցնել: Եվ, ահա, հարցը միանգամից փակվեց,եւ դիմումը վարույթ չընդունվեց: Թե հիմա ինչ է լինելու, դեռ պարզ չէ, սակայն հստակ է, որիշխողուժըչի նահանջի ուձգտելու է հասնել նպատակին:

Եվ, ահա, մերտեղեկություններով` այժմ խմբակցությունում քննարկում են հնարավոր սցենարները, եւ դրանցից մեկը, մեր տեղեկություններով, Սահմանադրական դատարանն առհասարակ լուծարելու տարբերակն է: Նրանք քննարկում են այն լուծարելու, վերաձեւավորելու տարբերակը, ինչպես, օրինակ, նախատեսվում է ՀՔԾ-ն դարձնել Հակակոռուպցիոն մարմին: Սակայն խմբակցությունում դեռ վերջնական որոշում չկա, սակայն քննարկումները չեն դադարում, եւ նրանք փորձում են ելքեր գտնել, քանի որ բոլորին վստահեցրել էին, թե ամեն ինչ լավ է, ՍԴ-ն վարույթ կընդունի եւնույնիսկ դրական եզրակացություն կտա, սակայն ծրագրերը չեղան իշխող ուժի ցանկության պես:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս