Հայտնի փակ նիստին միայն Հրայր Թովմասյանի հարցը չի քննարկվել. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին նիստ էր հրավիրել, որի ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, քննարկել են ոչ միայն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը, այլ նաեւ այն հարցը, թե, ի վերջո,ում թեկնածությունը առաջադրեն Հաշվեքննիչ պալատի անդամի համար: Բանն այն է, որ ԱԺ իշխանական ֆրակցիան, մերժելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուին, հայտնվել է անելանելի իրավիճակում:

Իշխանականները այս օրերին մարդ են փնտրում այդ պաշտոնում առաջադրելու համար, բայց ոչ մի կերպ նրանց չի հաջողվում: Ու, ի վերջո, խմբակցության նիստում որոշում է կայացվել այդ պաշտոնում առաջադրել Երեւանի քաղաքապետարանի Ներքին աուդիտի բաժին ղեկավար Սամվել Եղիազարյանի թեկնածությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`«Իմ քայլը» խմբակցության դռնփակնիստի ժամանակ թեժ քննարկվել է այս հարցը հատկապես այն առումով, որ մամուլում մշտապես շրջանառվում է այն տեղեկությունը, թե իշխող խմբակցությունը թեկնածու չի կարողանում գտնել, քանի որշատերը չենցանկանում աշխատել նոր իշխանությունների թիմում:

Բայց խնդիրն այն է, որ իմքայլականները, ընկնելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացով, ժամկետ են բաց թողելնաեւ այս հարցում, ու նրանց չի հաջողվի անգամ ԱԺ այս քառօրյա նիստում, որը մեկնարկում է հեկտեմբերի 22-ին, թեկնածուին ներկայացնել:

Բանն այն է, որ,ըստ կանոնակարգ օրենքի, դեռեւս իշխանական ֆրակցիան իր թեկնածուին պետք է ներկայացնի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին, այնտեղ պետք է հանձնաժողովն իր եզրակացությունը տա, որպեսզի արդեն թեկնածուի անունը հայտարարեն խորհրդարանի ամբիոնից ու կատարեն քվեարկությունը:

Իսկ քանի որ իշխանական ֆրակցիան իրոչ ճիշտ կազմակերպված աշխատանքով մշտապես տուժում է, այս հարցում եւսխնդրի առաջ է կանգնելու:

Ու, ըստ մեր տեղեկությունների, խմբակցության նիստում եւս դժգոհություն է հնչել, որ իրենք ժամկետի բացթողման հետեւանքով կարող են խնդիրների առաջ կանգնել:

Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքն այս դեպքերի համար իր կանոնակարգումներն ունի: Նախ` Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջարկվում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի որոշմամբ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից:

Այս հանձնաժողովի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Եվ ԱԺ կանոնակարգ-օրենքը սահմանում է, որ եթե պաշտոնատար անձը չիընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

Եվ այս վերջին կետն էլ նախատեսված է հենց վերը նշված դեպքերի համար, երբ թեկնածուն առաջադրված է եղել, սակայն գլխադասային հանձնաժողովը մերժել է նրան, եւ, ըստ էության, գալիք նստաշրջանի ժամանակ Ազգային ժողովին Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու չի առաջադրվի: Եվ հոկտեմբերի 9-ից սկսած` տասնօրյա ժամկետում, պետք է խմբակցությունները կրկին թեկնածուներ առաջադրեն:

Եվ այս գործընթացն անընդհատ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 10-ը, երբ վերջնականապես կդադարեցվեն Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի լիազորությունները: Դրանից հետո եւս տասը օր ժամանակ կա նրան փոխարինող գտնելու համար, հակառակ դեպքում Հաշվեքննիչ պալատում նրա տեղը կմնա թափուր:

Հուսանք՝ գոնե այս ժամկետներում դաշնակցական Արա Նռանյանին փոխարինող գտնելու հարցը վերջնականապես կլուծվի, եւ ԱԺ-ն ՀՊնոր անդամ կընտրի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս