ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

Վերջին շրջանում շրջակա միջավայրը մաքուր պահելու բազմաթիվ գրություններ ու հորդորներ ենք տեսնում: Այս մեկը յուրօրինակ է այնքանով, որ խելացի խորհուրդ է տրվում քաղաքացիներին: Վաղուց հասարակությունը հուսահատվել է աղբահանության պատճաշ կատարումից, ուստի մեկմեկու խորհուրդ են տալիս աղբի տոպրակը կապել, հետո թափել` հեշտացնելով աղբ հավաքողների գործը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե անհատ ձեռնարկատերը զբաղվում է գյուղմթերքների վաճառքով, ապա եկամտային հարկի վճարման դեպքում արդյոք որեւէ արտոնությունից կարո՞ղ է օգտվել, թե՞ ոչ:

Գուրգեն Մովսիսյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մովսիսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին եւ «Եկամտահարկի հաշվարկման եւ բյուրջե վճարման կարգի մասին» հրահանգի 14-րդ կետին համապատասխան` հարկվող եկամուտը որոշելիս գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաեւ այլ գործունեությունից ստացված եկամուտների չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական եւ այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Եկամտահարկի մասին» օրենքի համաձայն` գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման գործարքների հիմնավորման ժամանակ պետք է ապահովել այն բոլոր վավերապայմանները, որոնք կհիմնավորեն գյուղարտադրանք արտադրող լինելու եւ իր կողմից անմիջականորեն այդ արտադրանքը արտադրված լինելու փաստը:

 

 

 

ՀԱՐՑ. Ապրանքի մասին սպառողին տրամադրվող տեղեկատվությունը ի՞նչ պետք է պարտադիր պարունակի:

Գրետա Ասլանյան (62 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կոնկրետ ապրանքի մասին սպառողին տրվող տեղեկատվությունը պետք է պարունակի հետեւյալ տվյալները.
ապրանքի անվանումը, արտադրող երկրի անվանումը, արտադրող կազմակերպության (ֆիրմայի) անվանումը, ապրանքի հիմնական (կամ գործառնական) նշանակությունը կամ դրա կիրառման բնագավառը, անվտանգ պահման, փոխադրման, անվտանգ եւ արդյունավետ օգտագործման, անհրաժեշտության դեպքում նորոգման, վերականգնման, վնասազերծման ու ոչնչացման կարգը եւ պայմանները, հիմնական սպառողական հատկությունները եւ բնութագրերը, տեղեկատվություն համապատասխանության հավաստման մասին, արտադրողի գտնվելու վայրը, ապրանքի գինը եւ ձեռքբերման պայմանները, երաշխիքային ժամկետը (եթե այդպիսին նախատեսված է օրենքով սահմանված կարգով), այն նորմատիվ փաստաթղթերի նշագրերը, որոնց պարտադիր պահանջներին պետք է համապատասխանի ապրանքը, ապրանքների սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետը, ինչպես նաեւ նշված ժամկետների ավարտից հետո սպառողի անհրաժեշտ գործողությունների եւ այդպիսի գործողությունների չկատարման դեպքում հնարավոր հետեւանքների մասին տեղեկությունները, եթե ապրանքները նշված ժամկետների ավարտից հետո վտանգ են ներկայացնում սպառողի կյանքին, առողջությանը եւ գույքին կամ իրենց նշանակությամբ օգտագործման համար դառնում են ոչ պիտանի, տեղեկատվություն ապրանքի առուվաճառքի կանոնների մասին: (ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 7-ի No1923-Ն որոշմամբ հաստատված «Ապրանքների առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը եվ պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգ»):

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ-ում եւ օտարերկրյա պետություններում արտադրվող ապրանքների հետ սպառողին տրամադրվող տեղեկատվությունը կազմվում է հայերեն եւ, պատվիրատուի պահանջով, նաեւ այլ լեզուներով:




Լրահոս