Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է Ամանորն անցկացնել հարեւան Վրաստանում: Այն համեմատաբար ավելի մատչելի է, քանի որ տարածված կարծիք կա, որ Վրաստանում հյուրանոցային ծառայություններն ավելի մատչելի են, քան մեր հանրապետությունում:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն անցկացրեց եւ զանգահարեց մի քանի հյուրանոցներ՝ պարզելու, թե Ամանորյա փաթեթները որքան արժեն: Այսպես, Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում երկու անձը Նոր տարին կարող են դիմավորել եւ անցկացնել 900 հազար դրամով (1 հազար 890 դոլար):
Ջերմուկի «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում երկու անձի համար Ամանորյա փաթեթի արժեքը կազմում է 890 հազար դրամ, իսկ եթե երկու անձի հետ միասին երկու երեխա լինի, ապա ընդհանուր ծախսը կկազմի մոտ 1 մլն դրամ կամ 2100 դոլար: Իսկ, ահա, Ջերմուկի «Արմենիա» հյուրանոցը երկու անձի համար Ամանորյա փաթեթը դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը առաջարկում է 800 հազար դրամով, բայց չորսհոգու համար` 1 մլն 600 հազար դրամով: Ի դեպ, տեղեկացնենք, որ դեկտեմբերի 3-ի դրությամբ նշված հյուրանոցներում մնացել են քիչ թվով տեղեր:
Այժմ մի քանի օրինակ բերենքԹբիլիսիի հյուրանոցային ծառայությունների գներից:
Թբիլիսիի«Vaki» հյուրանոցում, որը քաղաքի կենտրոնից 7 կմ հեռու է,չորս գիշերվա համար առաջարկում է 47 հազար դրամից 55 հազար դրամ՝ երկու անձի համար:City Inn Tbilisi հյուրանոցում 4 գիշեր անցկացնելու համար՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը, կկազմի 190 հազար դրամ, դարձյալ 2 անձի համար: Բայց շատ է այն քաղաքացիների թիվը, որոնք հյուրանոցներում չենմնում, այլ բնակարան են վարձում: Ի դեպ, վարձու բնակարանների գները եւս մատչելի են՝ օրական 5000-6000 դրամ:
Նման պայմաններում բնական է, որ մարդիկ նախընտրում են իրենց ամանորյա հանգիստն անցկացնել հարեւան Վրաստանում, ոչ թե Հայաստանում:
Բայց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհամաձայնեց, որ Վրաստանում հյուրանոցային ծառայության գներն ավելի մատչելի, մրցունակ են, քան Հայաստանում:
«Նույն Booking.com-ով կամ գլոբալ առցանց ամրագրման համակարգերից որեւէ մեկը վերցնենքեւ համեմատություն անենք:Օրինակ` Booking.com-ով համեմատենք հայաստանյան հյուրանոցային ծառայությունները վրացականի հետ, բայց Երեւանը Թբիլիսիիհետ, Ծաղկաձորը Բակուրիանիիհետ եւ այլն: Այդ հանգստավայրերում համապատասխան, նույն կարգի, որակի հյուրանոցները պետք է համեմատել իրար հետ:
Այստեղ մեզ մոտ բացառություն կարող է կազմել միայն Ամանորյա փաթեթների առումով, որովհետեւ մեզ մոտ` բոլոր զբոսաշրջավայրերում` կլինի Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը, ավադույթ է ձեւավորվել՝ Ամանորին հանդես են գալիս հիմնականում փաթեթային առաջարկներով: Այսինքն` դուք Ծաղկաձորում, Ջերմուկում կամ Դիլիջանում դժվար թե գտնեքորեւէ հյուրանոցային օբյեկտ,որտեղ կարողանաք մեկ կամ երկուօրերով հյուրանոց ամրագրեք: Բոլորը ամանորյա փաթեթներով են հանդես գալիս»,- իրավիճակը ներկայացրեց Ապրեսյանը:
Նրա խոսքով` Վրաստանում հակառակն է. այնտեղ փաթեթներով չէ,նույնիսկհնարավոր է`յուրաքանչյուրն իր ուզած ձեւով հյուրանոց ամրագրի: Իսկ մեզ մոտ, ըստ Ապրեսյանի,ամենատարբեր գներով փաթեթներ են առաջարկում հյուրանոցային տնտեսությունները: «Ես նույնիսկ կարող եմ ասել, որ մեզ մոտ կարգով ավելի բարձր, ավելի լավ ծառայություններ է մատուցվում, քան այնտեղ՝ Վրաստանում: Մեզ մոտինչո՞ւ է այդպես. այնպես չէ, որ ասել են` թանկ է, եւ դատարկ նստած են, պահանջարկ ունեն: Նույնիսկ հիմա կարող եք տեղերչգտնել, չնայած որ Ամանորին մնացել են հաշված օրեր»,- նկատեց մասնագետը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ մեր հայրենակիցները հիմնականում ո՞ր երկրում են նախընտրում Ամանորն անցկացնել, Մեխակ Ապրեսյանն արձագանքեց. «Տեսեք, Վրաստանի պարագան, միքիչ էլ օրինաչափությունից դուրս,մոտլինելուեւ հնարավոր մատչելի լինելու տեսանկյունից մենք ուզում ենք Ամանորին գնալ, հենց ձմեռային միջավայրում անցկացնել: Այստեղ վրացական տարբերակը, համեմատած մյուս երկրներիհետ, ամենամատչելին է, եւ ժամանակի առումով այնտեղ հեշտ է հասնելը: Իհարկե, հայրենակիցներիգերակշիռ մասը, եթե արտերկրում են ուզում անցկացնել տոները, Վրաստան կմեկնեն:
Ծովային հանգիստ նախընտրողներն էլ մեկնում են Հունաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս: Կա նաեւ քիչ պահանջարկ, բայց արդիական է դեպի Եվրոպաուղղությունը: Նաեւ ավելի հեռու, էկզոտիկ երկրները սկսում են ավելի մեծ հետաքրքրություններ ներկայացնել մարդկանց մոտ»:
Սակայն մասնագետը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս՝ հիշեցնելով այս ամռանը տեղի ունեցած դեպքերը (խոսքը Եգիպտոս մեկնած մեր հայրենակիցների մասին է, որոնք չէին կարողանում հետ վերադառնալ, եւ այն բանին, որ բացի այս կային մարդիկ, որոնք գնել էին ավիատոմսեր դեպի Եգիպտոս, սակայն այդպես էլ չկարողացան մեկնել), եւ միաժամանակ առաջարկում ավելի զգոն լինել զբոսաշրջային ընկերությունը ընտրելու հարցում:
«Իրենց հանգիստը կազմակերպելու համար ընտրությունը կատարեն` առաջին հերթին դատելով ընկերության առաջարկած պայմանագրից, անպայման ուսումնասիրեն, թե ինչ պայմանագիր է առաջարկում իրենց կնքել այդ զբոսաշրջային օպերատորը, որքանով են հարգված եւ ապահովված իրենց իրավունքները որպես սպառող:
Մի բան էլ է պետք հաշվի առնել, որմինչեւ պայմանագիր կնքելը այս զբոսաշրջային ընկերություններըպետք է անհրաժեշտ տեղեկատվություն տան այդ հանգստավայրի, երկրի մասին, թե ինչ կարգեր ու բարքեր կան, ինչ ավադույթներ կան, ինչպիսին են սահմանային անցման գործընթացները, արդյոք կան այդ երկրներում առողջության համար վտանգավոր հիվանդություններ, համաճարակներ եւ այլն:
Նախ պարտադիր պետք է կնքեն պայմանագիր եւ պայմանագրում էլ ունենան նվազագույն օրենքով նախատեսված անհրաժեշտ դրույթները,այն է՝ փաթեթը հստակ նկարագրված լինի, փաթեթում ներառված ծառայությունները հստակ նկարագրված լինեն, փաթեթի սկիզբը, ավարտը, ինչ կարգի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում պետք է նրանց գիշերակացը ապահովվի եւ այլն»,- եզրափակեց Ապրեսյանը:
Սյունէ Համբարձումյան