Eurasianet պարբերականը գրում է.
«Արդեն երկար տարիներ է՝ Ռուսաստանը բարդ դերակատարություն է ունենում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Չնայած Երևանն ու Բաքուն ԼՂՀ հարատև հակամարտության պատճառով դիվանագիտական հարաբերություններ չունեն, Մոսկվան լուրջ գործնական ինտրիգներ է իրականացնում երկու երկրներում:
Երբեմն Մոսկվայի գործողությունները լարվածություն են առաջացնում, ինչպես դա եղավ նոյեմբերի 5-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Ռուսաստանի կողմից ղեկավարվող ՀԱՊԿ-ին հաշվի առնել բոլոր անդամ երկրների շահերը ռազմական համագործակցության ժամանակ: Սա անմիջական ակնարկ էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն, որն ի տարբերություն ՀՀ-ին ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ՀԱՊԿ անդամ չէ:
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հանդես է եկել հօգուտ Մոսկվայի հայտարարությամբ: Վերջինս հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին ավելի շատ ռազմական տեխնիկա է մատակարարում, քան Ադրբեջանին, անգամ այնպիսինները, որոնք այլ երկրների չեն վաճառվում:
Սա բավական վիճելի փաստարկ է, սակայն Ռուսաստանն ընդգծում է, որ մեծացնում է ՀՀ ԶՈւ աջակցությունը: Փետրվար ամսին, մասնավորապես, պլանավորվում է մատակարարել նոր Սու-30ՍՄ կործանիչներ:
Սակայն Մոսկվան, ակնհայտորեն, չի պատրաստվում բաժանվել իր արժեքավոր գնորդից: Դեկտեմբերի 3-ին Բաքվում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության կարևորագույն ոլորտներից է ռազմատեխնիկական համագործակցութունը»: