Լուսանկարն արվել է Երեւանում
44 համարի ավտոբուսի մեջ այս գրությունն անշուշտ փակցված է` հօգուտ ուղեւորների, բայց ցանկալի կլիներ, որ այն գրված լիներ ճիշտ՝ առանց տառասխալի:
ՀԱՐՑ. ՀՀ քաղաքացիների միջեւ զագսավորման գործընթացն ի՞նչ կարգով է իրականացվում:
Ալիս Հարությունյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ ամուսնական տարիքի հասնելը: Արգելվում է ամուսնություն կնքել`
ա) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ,
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների`ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաեւ հարազատ եւ համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր եւ մորեղբոր զավակների) միջեւ,
գ) որդեգրողների եւ որդեգրվածների միջեւ,
դ) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:
Ամուuնության պետական գրանցումն իրականացվում է ամուuնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով, չի թույլատրվում:
շարունակելի
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք` ամուսնության պետական գրանցումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կատարելու համար ՔԿԱԳ մարմնի աշխատողի փոխադրումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից մինչեւ ամուսնության պետական գրանցման համապատասխան վայր եւ հակառակ ուղղությամբ հոգում են ամուսնացող անձինք:
ՀԱՐՑ. Եթե ֆիզիկական անձը փոստային առաքմամբ Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ապրանքներ, որոնց մաքսային արժեքը կազմել է 250.000 դրամ, ապա նա ի՞նչ չափով մաքսային վճարներ պետք է կատարի: Խնդրում եմ մեջբերել օրենքը:
Անուշիկ Վարդանյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Միության անդամ չհանդիսացող պետությունից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար վճարվում են միասնական մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի) 22.5 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը գերազանցում է 200 հազար դրամը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:
Ընդ որում` սահմանված միասնական դրույքաչափերով մաքսային վճարները հաշվարկվում են ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի եւ սույն մասի 1-ին կետով սահմանված մաքսային արժեքի (200 հազար դրամ) դրական տարբերության նկատմամբ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սահմանված ժամկետը խախտելու դեպքում Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձինք կրում են այնպիսի պարտավորություններ, որոնք սահմանված են Միության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ավտոմեքենան ՀՀ ներքին սպառման նպատակով ներմուծելու համար: