Երբ հայտնի դարձավ, որ Երեւանում 2020թ. Ամանորի եւ սուրբծննդյան տոների համար նախատեսված ծախսը ընդհանուր շուրջ 425 մլն դրամ է լինելու (մոտ 600 000 դոլար), թեման լայն քննարկումների առիթ դարձավ: Բայց դա չխանգարեց, որկառավարությունը 2019թ. նոյեմբերի 14-ի որոշում կայացնի՝ պետական բյուջեից քաղաքապետարանին հավելյալ 271 մլն 797 հազար դրամ տրամադրելու մասին: Իսկապես ռեկորդային հատկացումներ:
Ու թվում էր, որ այդքան աննախադեպ մեծ գումար տրամադրելու արդյունքում մայրաքաղաք Երեւանի տոնական զարդարանքը պետք է շլացուցիչ լիներ՝ գոհացնելով ամենաբծախնդիր բնակչին: Բայց տոնական օրերին,շրջելով Երեւանի վարչական շրջաններով, անզեն աչքով նկատվեց, որգրեթե առանց բացառության բոլոր շրջաններում տարիներ շարունակ բոլորիս աչքին սովոր լուսային զարդարանքներն էին կախված: Ու եթե նախորդ տարիներին՝ անգամ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Տարոն Մարգարյանի օրոքգնված լույսերը կախելիս գոնե փչացած լամպերը փոխարինվում էին նորերով, ապա այս տարի դա էլ չէր արվել:
Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն եւ Աջափնյակ վարչական շրջաններում տիրող իրավիճակը վերը նշվածի վառ ապացույցն են: ArmLur.am-ի նկարահանող խումբը հասցրել է լինել նշված երեք համայնքներում եւ արձանագրել, որ անգամ հնացած տոնական զարդարանքը նորացված չէ, եւ պատկերներն աղավաղված են: Մերկողմից նկարահանված կադրերում հստակ երեւում է, որ զարդարանքների պատկերը ամբողջությամբ լուսավորված չէ, կան չվառվող փչացած լամպեր:
Իսկ ինչքա՞ն գումար է ծախսվել վարչական շրջանների կողմից ամանորյա տոների ձեւավորման եւ մշակութային միջոցառումների համար:
Մեր հարցումներին ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Աջափնյակ վարչական շրջանը 6 մլն 634 հազար դրամ է ծախսել, Ավան վարչական շրջանը՝ 5 մլն դրամ, Արաբկիրը՝ 10 մլն 470 հազար դրամ, Դավիթաշենը՝ 2 մլն 180 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանը՝ 8 մլն 990 հազար դրամ, Կենտրոն վարչական շրջանը՝ 3մլն 287 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիան՝ 9 մլն 580 հազար դրամ, ՆորՆորք վարչական շրջանը՝ 6 մլն 980 հազար դրամ, Նորք-Մարաշ վարչական շրջանը՝ 1մլն 366 հազար դրամ, Նուբարաշենը՝ 2 մլն 277 հազար դրամ, Շենգավիթը՝ 8 մլն 648 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունը՝ 1 մլն 500 հազար դրամ:
Իսկ ինչո՞ւ են թերություններով լուսավորվել շրջանները: Մեր այս հարցին Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են. «Ինչպես արտաքին, այնպես էլ տոնական լուսավորության ապահովման համակարգերում ժամանակ առ ժամանակ հնարավոր են թերություններ, որոնք ընթացքում շտկվում են»: Բայց նկատենք, որ ընթացքում ոչինչչիշտկվել: Լույսերը կախված օրվանից ունեցել են այս պատկերը,ու անհասկանալի է, թե միլիոնավոր գումարները որտեղ են ծախսվել տոնական զարդարանք քողի ներքո:
Իսկ մենք էլ մշտապես խոսում ենք զբոսաշրջությունը խթանելու մասին, բայց չգործող լամպերով ի՞նչ գրավչություն:
Նյութը՝ Նաիրա Հովհաննիսյանի