Օրենքի բաց և անպատժելիություն. Ամանորի գիշերը օրհներգը չհնչեց, բայց նույնիսկ վարույթ չի հարուցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի` Ամանորի գիշերը, չհնչեց Հայաստանի պետական օրհներգը: Փոխարենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձից հետո հնչեց Կամո Սեյրանյանի «Զվարթ» նվագը, այնինչ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները օրհներգըպետք է հեռարձակեին Ամանորի գիշերը՝ Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո։ Փաստորեն, Հանրայինն ու մյուս մասնավոր հեռուստաընկերություններն ակնհայտորեն խախտեցին ՀՀ օրենքը:

Հանրային հետուստաընկերությունից պարզաբանեցին՝ քանի որ առաջին անգամ վարչապետի ուղերձըուղիղ հեռարձակմամբ հնչել է Հանրապետության հրապարակից, եւ ելույթին անմիջապես հաջորդել է Հրապարակի տոնական համերգի առաջին համարը, Հանրային հեռուստաընկերությունն այն ցուցադրելուց հետո հեռարձակել է իր տոնական եթերը։

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը սկզբում հայտարարեց, որՀՌՀ-ումնիստ է հրավիրվելու, վարույթ են բացելու, որ թեմայի շրջանակներում արձանագրություն կազմեն: Սակայն ավելի ուշՀՌՀ-ն հայտարարություն տարածեց, որտեղ նշված է, որ հունվարի 9-ին հանձնաժողովում գումարվել է նիստ, որի ընթացքում քննարկվել է հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու հարցը:

Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի եւ վերահսկողության վարչության կողմիցթվով 8 հեռուստաընկերություններում («Արմենիա», «Արմնյուզ», «Ա-TV», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Նոր Հայաստան», «5-րդ ալիք», «Շանթ») իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը հեռուստառադիոընկերությունների կողմիցչի հեռարձակվել, որով խախտվել է օրենքի պահանջը: Նիստի ընթացքում քննարկվել է այն փաստը, թե համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի 60-րդ հոդվածի՝ իրավախախտման համար ինչ տուգանք է կիրառվում, սակայն այդ նույնօրենքով Ամանորի գիշերը` Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո ՀՀ օրհներգը չհեռարձակելու համար տուգանք նախատեսված չէ:

«Արդյունքում ստացվում է, որ «ՀՀ օրհներգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է, որսույնօրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն, իսկ թե որօրենքով սահմանված կարգով, եւ որ մարմինն է լիազորված այն կատարելու, նշված չէ, այսինքն՝ առկա է օրենսդրական անորոշություն»,- ասված է հայտարարության մեջ:

Ի վերջո, հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ չհարուցել, բայց միաժամանակ դիմել հեռուստառադիոընկերություններին՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները պահպանելու պահանջով:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին:

Նա շեշտեց՝ թե ինչու Ամանորի գիշերը ՀՀ պետական օրհներգը չի հնչել, պետք է պատասխանեն կազմակերպիչները: Հարցին, թե գուցե օրհներգը չի հնչել, քանի որ վարչապետի ելույթը նախատեսվածից երկար է եղել, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Բայց ո՞վ ասաց, որ վարչապետի ելույթը երկար է եղել: Չեմ կարծում, որ նման խնդիր է եղել»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նկատեց՝ եթե օրենքը ընդունվել է, ուրեմն օրհներգը պետք է հնչեր, եւ նրանք, ովքեր պատասխանատու էին օրհներգը հնչեցնելու համար եւ չեն արել դա, պետք է ենթարկվեն պատժի. «Բայց քանի որօրհներգը չհեռարձակելու համար տուգանք նախատեսված չէ, կա՛մ պետք է օրենքը փոխվի եւ վարչական հստակ պատասխանատվություն սահմանվի, կա՛մ օրհներգըհնչեցնել-չհնչեցնելու հարցը պետք է թողնենք հեռուստաընկերությունների հայեցողությանը»:

Նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ, որը, ի դեպ, առաջիններից էր, որ անդրադարձավ այս թեմային, մեզ հետ զրույցում պնդեց՝ բոլոր դեպքերում, եթե հարցը վերաբերում է պետական խորհրդանիշներին, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ի դեպ, նա հորդորեց չքաղաքականացնել թեման. «Ես չեմ կարծում, որ դիտավորություն է եղել, բայց պետք է չափազանց ուշադիր լինել ՀՀ պետական խորհրդանիշների նկատմամբ: Պետությունը միայն օրենքները չէ, այլեւ սիմվոլիզմը: Որոշակի բարոյական հենք կա, որը խախտել չի կարելի»:

Լրագրող, հրապարակախոս Արայիկ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Ամանորի գիշերըօրհներգը հեռարձակել-չհեռարձակելը բանավեճի թեմա է. «Արդյոք պե՞տք է Ամանորի գիշերըօրհներգը պարտադրաբար հեռարձակել. ես հակված եմ կարծելու, որոչ:

Ըստ իս՝ անհրաժեշտություն չկա նաեւ, որ ամեն օր հեռարձակվի օրհներգը (նկատի ունի 24:00-ի ամենօրյա հեռարձակման պահանջը-հեղ.): Օրհներգ հնչեցնելով՝ երկիրսիրելչեն տալիս: Գուցե մեր քննարկումները պետք է ծավալվեն «ՀՀ օրհներգի մասին» օրենքը փոխելուշուրջ: Ճիշտ է, ավանդույթը ուժ ունի, շատ դեպքերում առաջնորդվում ենք դրանով, բայց զարգացում ապրող հասարակություններում որոշ բաներ, այնուամենայնիվ, պետք է փոխվեն»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս