Իմքայլականները նախարարներին կանչել են հանդիպման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է իր փակ հանդիպումները շարունակել գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե մեկ տարվա ընթացում ինչ աշխատանք են իրականացրել գերատեսչությունները: Արտաքին գործերի նախարարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ հունվարի 16-ին նախատեսված է հանդիպում արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի հետ: Մենք տեղեկացանք նաեւ, որ հունվարի 29-ին հանդիպում կլինի ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի եւ իմքայլականների միջեւ:

Ի դեպ, հանդիպումները նախատեսված է անցկացնել Սայաթ-Նովայի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում,ու արդեն խմբակցության ղեկավարության կողմից պատգամավորներին հորդորել են ներկա գտնվել հանդիպումներին եւ բարձրաձայնել հարցեր,որոնք կապված են այդ երկու կառույցների հետ: Նշենք, որ տարեվերջին նման հանդիպում տեղի ունեցավ իմքայլականների ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջեւ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հարցերի շուրջ է լինելու հանդիպումը կառավարության ներկայացուցիչների հետ,ու արդյոք իրենց խմբակցությունում երկու կառույցների ղեկավարների աշխատանքից դժգոհությունն է պատճառը, որ նման հանդիպում են նախաձեռնել խմբակցության ղեկավարները:

-Պարո՛ն Բոշյան, Ձեր խմբակցությունը հանդիպում է նախատեսել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Ի՞նչ հարցերի շուրջ է լինելու հանդիպում-քննարկումը, ինչո՞ւ եք որոշել նրանց հետ հանդիպել:

-Անկեղծ ասած,մենք խմբակցությունում չենք քննարկել, թե ինչ բովանդակություն է լինելու, բայց կարծում եմ, որ այդ ավանդույթը ճիշտ է, լավ ավանդույթ է, եւ մենքընտրություններիցհետո անընդհատ այդ պրակտիկան կիրառել ենք, մեզ հյուրընկալել են տարբեր նախարարներ:

Եթե հիշում եք, մենք հանդիպում ենքունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հետ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ենք հանդիպում ունեցել, այսինքն՝ մեծամասնությամբ հանդիպում ենքունեցել այն նախարարների հետ, որոնցհետ եղել են քննարկման թեմաներ, իրենց հրավիրել ենքուունեցել ենք քննարկումներ: Ես այն կարծիքին եմ, որպետք է այդ ավադույթը պահել, այն պետք է շարունակական լինի:

Չկա այնպիսի ֆիքսված հարց, որ կոնկրետ այդ հանդիպումների ժամանակ այս հարցն ենք քննարկելու նախարարի հետ, կամ հանդիպումը այս հարցերի շրջանակում է լինելու: Կարող են շոշափվել տարբեր հարցեր հանդիպումների ժամանակ, որոնք կհետաքրքրեր պատգամավորներին, կամ, հակառակը, նախարարը կներկայացնի հարցերը, որոնք արդիական են ուպետք է քննարկվեն:

-Այսինքն՝ օրենսդիր մարմինը փորձում է գործադիր մարմնից հաշվետվություն ստանալ իրենցկատարած աշխատանքի վերաբերյալ: Արդյոք ինչ-որ թերացումնե՞ր եք նկատել գործադիրի կատարած աշխատանքներում, ինչի համար նման հանդիպումներ եք նախաձեռնել:

-Գործադիրն ու օրենսդիր մարմինը փորձում են սինխրոնիզացնել իրենց կատարած աշխատանքները:Օրինակի համար, եթե արտաքին գործերի նախարար է գալու հանդիպմանը,ինքը կներկայացնի արտաքին ոլորտում կատարվող իրադարձությունները, կատարված ու կատարվող աշխատանքները, եւ մենք կներկայացնենք մեր գործուղումների ընթացքում ձեռքբերումները:Քանի որ ՀՀ-ում գործում է խորհրդարանական մոդել, Հայաստանի ԱԺ-ն ակտիվ դերակատարում է ունեցել արտաքին քաղաքական պրոցեսներում՝ միջազգային հարթակներում ՀՀ-ին ներկայացնելով: Մենք մեր կատարած աշխատանքից կխոսենք, իսկ նախարարն էլ՝ կառավարության ու նախարարության ձեռքբերումներից եւ աշխատանքներից:

-Բայց իշխանական խմբակցությունը ինչ-որ անհանգստացնող կամ թերացումներ համարող խնդիր տեսնո՞ւմ է այդ երկու գերատեսչությունների հետ կապված, որի համար նաեւ կլինեն այդ հանդիպումները: Դուք գ՞ոհ եք երկու կառույցների ղեկավարների կատարած աշխատանքներից:

-Կարծում եմ՝ տրամաբանական է, որ կքննարկվեն նաեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած վերջին լարված իրադարձությունները, նախարարը կներկայացնի մեր դիրքորոշումները պրոցեսների ընթացքում, ու ընդհանրապես երկուոլորտին առնչվող խնդիրների շուրջ կզրուցենք: Ես կարծում եմ, որ սա շատ լավ ավանդույթ է,ու կարծում եմ, որ այն օգտակար է երկուկողմերի համար՝ ե՛ւ գործադիր մարմնի, ե՛ւ օրենսդիր մարմնի համար: Կարող եմ ասել, որ ընդհանուր կառույցների ղեկավարներից դժգոհություն,որպես այդպիսին, չկա, չկան կոնկրետ թերացումներ, արտառոց դժգոհություններ չկան կառույցների ղեկավարների կատարած աշխատանքներից: Իհարկե,միշտ կա ցանկություն ավելին անելու, ու մենք դրա մասին միշտ ենքխոսում, դրա մասին միշտ ենք բարձրաձայնում: Արտառոց ոչինչ չկա՝ այս հանդիպումների հետ կապված: Կրկնում եմ՝ այն լավ ավանդույթ է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս