ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությունն այսօր կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովում: Պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում:
Այժմ գործողօրենքում ամրագրված է, որ դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են մինչեւչորս տարի ժամկետով, իսկ Մելքումյանն առաջարկում է այն դարձնել հենցչորս տարի, որը, սակայն, կարող է կա՛մ կրճատվել, կա՛մ երկարաձգվել, բայց 2 տարուց ոչ ավելի ժամկետով:
Նաեւ Մելքումյանն առաջարկում է ամրագրել, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո դիվանագետը առնվազն 2 տարի պետք է աշխատի Արտաքին գործերի նախարարության համակարգում, որիցհետո միայն կարող է նշանակում ստանալ մեկ այլ երկրում: «Դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են չորս տարի ժամկետով, որը անհրաժեշտության դեպքում սույնօրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է երկարաձգվել 2 տարուց ոչ ավել ժամկետով:
Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո դիվանագետը առնվազն 2 տարի պետք է աշխատի Արտաքին գործերի նախարարության համակարգում, որիցհետո միայն կարող է նշանակում ստանալ մեկ այլ երկրում», – ասված է Միքայել Մելքումյանի առաջարկում:
Հիմնավորման մեջ պատգամավորը նկատում է, որ այդպես հնարավորություն կտրվի՝ ե՛ւ աշխատակազմի, ե՛ւ դիվանագիտական կորպուսի ղեկավար կազմը պարբերաբար թարմացվի, եւ նույն մարդիկ անընդհատ նշանակումներ չստանան տարբեր երկրներում: Հավելենք, որ,որպես կառավարության ներկայացուցիչ, հարցի քննարկմանը հանձնաժողովում կմասնակցի ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Մելքումյանը նաեւ ընդգծել է, որ նման երեւույթ առկա է նաեւ միջազգային պրակտիկայում, եւ դիվանագետները պաշտոնավարման ավարտից հետո անմիջապես նշանակում չեն ստանում, այլ 2-3 տարի աշխատում են Արտաքին գործերի նախարարության համակարգում:
Նկատենք, որ դիվանագիտական ոլորտում փոփոխությունների, դեսպանների աշխատանքի արդյունավետության մասին հեղափոխությունից հետո մշտապես խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա այդ մասին խոսել է նաեւ նրանց հետո փակ հանդիպումների ժամանակ, սակայն արդեն 2019 օգոստոսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի ժամանակ:
«Հայաստանի ձայնը, դիրքորոշումները, մոտեցումներնու նպատակները աշխարհի համար լինեն ավելի տեսանելի, ավելի լսելի եւ ավելի ընդունելի: Այս խնդրի լուծման կարեւորագույն փաստերից մեկը 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն է, որը դարձավ բառիս բուն իմաստով համաշխարհային իրադարձություն, եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, դեսպանատները պիտիոր այդ փաստը օգտագործեին աշխարհում Հայաստանի ճանաչելիությունն ու հեղինակությունը բարձրացնելու համար»,-հայտարարել էր վարչապետը:
Մեկ անգամ էլ նույն տարվա մարտին դիվանագետի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի շեշտադրումները կրկին բավական սուր էին: Նա հիշեցրել էր, որ դիվանագիտական կորպուսի մի մասն, այնուամենայնիվ, թավշյա հեղափոխության մասնակից չի եղել, այսինքն՝ միջազգային հանրությանը պատշաճ կերպովչեն ներկայացրել ՀՀ-ումտեղի ունեցած փոփոխությունները:
Եվ նաեւ դա է պատճառը, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետոնոր իշխանությունները ձեռնամուխ եղան դիվանագիտական կորպուսում զգալի փոփոխությունների, եւ նախկին իշխանությունների օրոք աշխատած շատ դիվանագետներ այժմ պաշտոններ չեն զբաղեցնում:
Եվ ազատում-նշանակումներից հետո եւս նկատվում էր այդ միտումը, որ արդեն պաշտոնական հաղորդագրությունների ժամանակ եւս պատշաճ կերպովնշվում էր հեղափոխության արդյունքները ներկայացնելու մասին:
Իհարկե, այն, որ փոփոխություններպետք է լինեն նաեւ դիվանագիտական կորպուսում, միանշանակ ընդունելի է, սակայն Մելքումյանի առաջարկած փոփոխություննիրմեջ նաեւ օբյեկտիվ դժվարություններ է պարունակում:
Բանն այն է, որ հաճախ կան երկրներ, որ մեկ անձի կողմից 4 տարի զբաղեցնելու դեպքում անգամ կարող են դժվարություններ առաջանալ, եւ եւսորոշ ժամանակ անհրաժեշտ լինի՝ կապեր ձեռք բերելու, աշխատանք կատարելու համար: Իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո երկու տարով հեռանալը եւ նրա փոխարեն ուրիշին նշանակելը կարող է լրացուցիչ աշխատանքի պատճառ դառնալ:
Իհարկե, սերնդափոխությունը կարեւոր է եւ փոփոխություններընույնպես, սակայն պետք է հասկանալ՝ արդյոք այդ արագընթաց փոփոխություններնօգուտ կտան դիվանագիտական ոլորտին: Դիվանագետներին թերեւս երկուտարի անհրաժեշտ կլինի՝ երկրին խորությամբ ծանոթանալու, կապեր հաստատելու եւ իրապես դիվանագիտություն վարելը սկսելու համար։ Այս կարեւորությունը որեւէ դեպքում չպետք է անտեսել։
Նաիրա Հովհաննիսյան