ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը՝ մարզային մի շարք բուժկենտրոնների պետական ֆինանսավորումը դադարեցնելու, հետեւաբար ծննդատների փաստացի փակելու ծրագրի մասին, ՀՀ կառավարության հավանությանըչի արժանացրել: Եւ զարմանալի չէ, նախարարի կողմից արդեն հայտարարված 3 առողջության կենտրոնների՝ Աչաջրի, Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի եւ Մարալիկի փակման վերաբերյալ որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց, ինչից հետո երկու մարզպետները հայտարարեցին, որ բուժկենտրոնները շարունակելու են գործել եւ ֆինանսավորում ստանալ մարզպետարանից: Այս պատմության մեջ ուշագրավն այն էր, որ 2 մազրպետներն էլ հայտարարեցին, որ դա քաղաքական որոշում է:
Իսկ եթե մարզպետները շեշտում են քաղաքական որոշում, դա նշանակում է, որ կառավարության կոնկրետորոշումն է՝ առողջության կենտրոններըչպետք է փակվեն, այլ վերազինվեն:
Սա նշանակում է, որկառավարության անդամի՝ նախարար Թորոսյանի դեմ կառավարությունը որոշում կայացրեց: Նկատենք, որ նման իրավիճակ առաջին անգամ է, երբ նախարարը մի որոշում է կայացնում, բայց կառավարությունն իր այլ օղակներով հակառակ քայլերն է անում,եւ,ըստ էության, այսպես չեզոքացնում նախարարի որոշումը:
Սա կարող է երկու իմաստ ունենալ. մեկը, որ նախարարն ինքնուրույն է արել, եւ կառավարությունը որոշեց այսպես «պատժել», կամ էլ նախարարին «ոգեւորել են»՝ ասելով՝ այդ որոշումը կայացրու, բայց,մյուսկողմից, նրան միայնակ են թողնումիր կայացրած որոշման հետ՝ ցույց տալով, որ ունակ չէ լուրջորոշումներ կայացնելու:
Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ նախարար Արսեն Թորոսյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական թիմն անհամատեղելի են: