Արարատ Միրզոյանը պահեց թիմակիցներին և օրենք խախտեց. ինչո՞ւ պատժվեցին միայն ԲՀԿ-ականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում երեկ իրավիճակը կրկին թեժացավ քրեական ենթամշակույթ ստեղծող կամ դրան հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն վերաբերող օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Սակայն նկատենք, որ արդեն երկրորդ անգամ է, երբ խորհրդարանում իրավիճակի թեժացման պատճառ կամա թե ակամա դառնում է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ընդ որում, երեկ ԱԺ նախագահը նաեւ ԱԺ կանոնակարգ-օրենքի դրույթներն է խախտել:

Եվ նաեւ հերթական անգամ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ ցույցտվեցին, որ վեճ հրահրելու, «ռազբորկա» անելու մեջ առաջինն են, սակայն պատգամավորական գործունեությամբ զբաղվելու, ելույթ ունենալու մեջ ամենեւին չկան: Նրանք իրենց պահեցին պատգամավորին ոչ վայել:

Ամեն ինչ սկսվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթից, որին արձագանքեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Գեւորգ Պետրոսյանը նախ նշեց, որիր համար դժվար է հասկանալ, թե ինչու է կառավարությունն այս պայքարը գերակայություն հռչակել: «Մենակ մի հուշում կամ խորհուրդ ասեմ. էդ գողական բառի հետ էլի երեք տառով հասկացություն կա, լավ կլինի նաեւ դրա դեմ պայքարել», – նշեց Պետրոսյանը:

Իսկ, ահա, խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը ամբիոնից հայտարարեց, թե ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ, նրա ձեւակերպմամբ, խայտառակ պահվածքի համար: «Եվ Ազգային ժողովի նախագահին կոչ եմ անում, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին։ Լռե՛ք, երբ որ ես խոսում եմ…»:

Այս խոսքերից հետո ակտիվ «ռազբորկայի» անցավ ԲՀԿ-ական պատգամավորներից Հրանտ Մադաթյանը: Նա առաջինը Արման Բաբաջանյանի քայլելուն զուգահեռ սկսեցխոսել, ապա տեղից փորձեցվեր կենալ Արթուր Դալլաքյանը, սակայն նրան չթողեցին: Եվ միայն դրանից հետո իրավիճակը փորձեցին հանդարտեցնել իմքայլական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Արմեն Փամբուխչյանը, Վլադիմիր Վարդանյանը:Մինչ այդ նրանք,ըստ էության, լսողի դերում էին: Հետեւողի դերում էին նաեւ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները՝ բացառությամբ Արկադի Խաչատրյանի: Արմեն Փամբուխչյանն էլ փորձում էր ամեն կերպ հեռացնել Ջանիբեկ Հայրապետյանին, որը փորձում էր մոտենալ Արման Բաբաջանյանին: Սակայն հետաքրքիր է, որվերջինս պարզապես նստած հետեւում էր իրավիճակին:

Իրավիճակը երկրորդ փուլով լարվեց, երբ նիստերի դահլիճ վերադարձավ Գեւորգ Պետրոսյանը։ Բայց, հանուն արդարության, նկատենք, որ երկրորդ անգամ թեժ իրավիճակի պատճառ ավելի շատ դարձավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Պարո՛ն Պետրոսյան, ռազբորկա՞ եք ուզում անել»,- նշեց նա: Այստեղ արդեն իրավիճակն ավելի թեժացավ, եւ մեծ թվով պատգամավորներ փորձեցին խառնվել վիճաբանությանը:

Նկատենք՝ առաջին անգամ չէ, երբ ԱԺ նախագահի խոսքերիցհետո է լարվածություն սկսվում: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ երկու անգամ էլ նա է սադրել : Եվ կրկին իրավիճակը թեժ էր նրա եւ Գեւորգ Պետրոսյանի միջեւ: Նոյեմբերի 12-ին Գեւորգ Պետրոսյանը երկու փոփոխություն էր առաջարկում՝ օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունը եւ արգելել, որ նույնասեռականները կարողանան երեխա որդեգրել: «Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երեւույթտեսնել»,- ասաց Պետրոսյանը: Նրա այս հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է՝ դուք կուզանաք ձեր ընտանիքում… էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»,- նշել էր Միրզոյանը, որիցհետոկրկին լարվածություն էր տիրել:

Այս ամենից հետո նկատենք, որ կարգապահական վարույթ հարուցվեց միայն ԲՀԿ-ական պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանի, Արթուր Դալլաքյանի, Ջանիբեկ Հայրապետյանի եւ Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ, Հրանտ Մադաթյանը «պլստաց», եւ ակտիվ էին նաեւ իմքայլականները: Եվ հետաքրքիր է, որվերջիններս մասնավոր զրույցներում պարծենում էին, թե իրենցչեն կարող ձայնից զրկել: Իհարկե, ԲՀԿ-ական այս պատգամավորների անվայելուչ եւ օրենսդիրին ոչ հարիր պահվածքն ամենեւին արդարացնել պետք չէ, սակայն ընդունելի չէ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միակողմանի մոտեցումը եւ, առավել եւս, ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումը:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 52 հոդվածի երրորդ կետում, որը սահմանում է ԱԺ նախագահի լիազորությունները, ասվում է.

Պատգամավորի նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական միջոցները.

1) նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով,

2) խոսափողի անջատում,

3) մեկնիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում,

4) հեռացում մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից,

5) Ազգային ժողովինիստերիօրերին Ազգային ժողովինիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչեւյոթօրով զրկում:

Եվ կանոնակարգ-օրենքում հստակ ամրագրված է, որ կարգապահական միջոցը, որպես կանոն, պետք է կիրառվի մեղմից դեպի խիստը, իսկ այս դեպքում ԱԺ նախագահը միանգամից կիրառել է նախավերջին նախազգուշացման միջոցը՝ առանց մեղմերը կիրառելու:

Եվ նույն օրենքի համաձայն՝ 4-րդ կետի նախազգուշացումից հետո Արարատ Միրզոյանը կարող է կիրառել նաեւ ամենախիստ պատիժը, ինչը եւս կարող է անել: Իհարկե, շատ կարեւոր է խորհրդարանի ներսում հանգիստ իրավիճակի ապահովումը, սակայն դա պետք է արվի օրենքի տառին համապատասխան, այլ ոչ թե ցանկությունների դաշտում:

«Ռազբորկա» հավասարապես արեցին ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» պատգամավորները, բայց պատժվեցին միայն ԲՀԿ-ականները, ընդ որում՝ բավականին խիստ մեթոդով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս