Երեւանի «Կանաչապատում» ՓԲԸ-ների ավելի քան 600 աշխատող մտահոգված է: Պատճառը «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ստեղծումն է, ինչի արդյունքում, հնարավոր է, իրենք գործազուրկ դառնան:
Նշենք, որ Երեւանի ավագանու որոշմամբ՝ստեղծվել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որըշուրջ 500 աշխատակից կունենա: Համենայնդեպս, 500 աշխատատեղ ստեղծելու խոստում տվել է Երեւանի քաղաքապետարանը հատուկ տարածված հաղորդագրությամբ: Իսկ մինչ այդ «Կանաչապատում» ՓԲԸ-ներում (խոսքը Երեւանի բոլոր վարչական շրջանների «Կանաչապատում» ՓԲԸ-ների մասին է) աշխատել է 600-ից ավելի մարդ:
Ավելին, սեզոնին՝ հիմնականում գարնանը, այդ ՓԲԸ-ներում աշխատողների թիվը հասել է 700-ի: Բայց սեզոնի ավարտին նրանք աշխատանքից դուրս են եկել՝ պայմանով, որ հաջորդ աշխատանքային սեզոնին նորից կվերադառնան:
Օրինակ՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը համոզված է, որ ՀՈԱԿ-ի ստեղծումըթույլ կտա կենտրոնացնել կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի կողմից տրամադրված գումարները եւ հստակ տնօրինել դրանք:
Պարզվում է, որ նորաստեղծ կառույցին պետական միջոցներից հատկացվելու է 3 մլրդ 400 մլն դրամ, որից միայն 2 մլրդ 200 մլն դրամը կազմելու են աշխատավարձի ծախսերը: Ըստ քաղաքապետարանի՝ՀՈԱԿ-ի աշխատողների աշխատավարձը մոտ 2.5 անգամ բարձրանալու է՝ Երեւանի վարչական շրջաններում կանաչապատում իրականացնող ՓԲԸ-ներում աշխատողների աշխատավարձերի հետ համեմատած:
Բացի այս, նկատենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՈԱԿ-ին աջակցելու կոչով դիմել է երեւանցիներին գույքը համալրելու համար. «Ակնհայտ է, որ այս պահին համայնքն ամբողջ գույքըչի կարող համալրել, կոչ եմ անում երեւանցիներին եւ սփյուռքի հայրենակիցներին մասնակցություն ունենալ ՀՈԱԿ-ի գույքի համալրման հարցում»: Արդյոք Սփյուռքը կամ երեւանցիները կարձագանքեն քաղաքապետի կոչին՝ցույց կտա ժամանակը: Բայց մինչ այդ նշենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը դեմ է քվեարկել ՀՈԱԿ-ի ստեղծման նախագծին: Ավելին, «Լույս»-ը դեմ է արտահայտվել քաղաքապետարանի կողմից համայնքային եւս մեկ կազմակերպություն ստեղծելու հարցում: Խոսքը Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի մասին է: Ի դեպ, այս համայնքային հիմնարկի աշխատակիցների թիվը 424-ից դարձել է 635:
Բայց, չնայած սրան,որոշումն ընդունվել է 45 կողմ, 3 դեմ եւ 0 ձեռնպահ ձայնով:
Մինչ քաղաքապետարանի ներկայացուցիչները ոգեւորված հայտարարում են, թե նոր հիմնարկ են ստեղծում, 500 աշխատատեղ են բացում, այս ընթացքում Երեւանի կանաչապատմամբ զբաղվող փակ բաժնետիրական ընկերությունների աշխատակիցները հայտնվել են անհարմար դրության մեջ: Բանն այն է՝ նրանք չգիտեն՝ինչ ճակատագիր են ունենալու՝ աշխատելու են, թե ոչ նորաստեղծ ՀՈԱԿ-ում: Ի դեպ, վերջին երկուօրերի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում այդ ՓԲԸ-ների աշխատողներից հեռախոսազանգեր ստանալ: Ըստ որոշ տեղեկությունների՝ որոշ հաստիքներ զբաղեցնող աշխատողներ կընկնեն կրճատման տակ:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հիմնարկի ստեղծմանը դեմ քվեարկած Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ: Նա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց. «Պլանավորվում է հետեւյալ կերպ՝ՓԲԸ-ները լուծարել եւ ամբողջը անցկացնել այդ ՀՈԱԿ-ի տակ: Իրենք գոնե բանավոր խոստացել են այդ մարդկանց աշխատանքի տեղավորել ՀՈԱԿ-ում: Կանեն դա, թե ոչ, ժամանակը ցույց կտա, բայց,ըստ էության, դա եղածի վերակազմավորում է ենթադրում»:
Ըստ Խաժակյանի՝ «Կանաչապատում» ՓԲԸ-ների աշխատողները պետք է դիմեն ՀՈԱԿ, որիրենց տեղավորեն աշխատանքի: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ «Կանաչապատում» ՓԲԸ-ների աշխատողների մեծ մասը տարիքով մեծ են (50-անց), ու նրանք են հիմնականում խիստ մտահոգված, որովհետեւ աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են կանգնած: «Այդ հարցը բարձրացվել է. ես էլ հույսունեմ, որիրենց առաջնային կարգով կտեղավորեն, որովհետեւիրենց գործատուն եղել է համայնքային ՓԲԸ-ն: Հույսունեմ, որ նորաստեղծ հիմնարկն էլ նույնկերպ կվարվի: Բայց այլ իրավակարգավորում, պարտավորություն չունեն, այսինքն՝ դա մեր ակնկալիքն է, որ այդպես կանեն»,- փոխանցեց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթը Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեց՝ինչու է դեմ քվեարկել ՀՈԱԿ-ի ստեղծման նախագծին: Մեր հարցին ավագանու անդամ Խաժակյանն արձագանքեց. «Որովհետեւ սա հակամրցակցային բան է եւ անիմաստ բեռ է, որովպետք է զբաղվի քաղաքապետարանը այն պարագայում, երբ կարելի էր տալ մասնավոր ընկերության»:
Բայց զրույցի ընթացքում Դավիթ Խաժակյանին ներկայացրինք աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության օրինակը, որը,ինչպես հայտնի է, մասնավոր է: Եւ եթե այս գործառույթը դարձյալ տրվի մանսավոր ընկերության, ապա ի՞նչ երախշիք, որ արդյունավետ կաշխատի: Սակայն,ըստ Խաժակյանի,որեւէ մասնավոր ընկերություն, որը մենաշնորհ ունի, վատ է աշխատում: «Որեւէ համայնք կամ պետական կառույց, որնունի մենաշնորհ, աշխատում է շատ ավելի վատ: Մենք առաջարկում ենք, հատկապես՝ կանաչապատման դեպքում,ըստ վարչական շրջանների՝ ներգրավել տարբեր մասնավոր կազմակերպությունների, որոնք իրար հետկմրցեին: Իրենք գնացել են բոլոր հնարավոր տարբերակներից ամենավատով:
Իհարկե, երբ «Սանիթեք»-ը մենակ էր, վատ էր: Բայց կարելի էր անել այլ կերպ, այլ օպերատոր ներագրավել: Իսկ հիմա կանաչապատման դեպքում այդ հնարավորությունը շատ ավելի մեծ է: Աղբահանությունը բարդ է կազմակերպել ամբողջ քաղաքում, իսկ կանաչապատումը առանձին վարչական շրջաններում կարելի էր դա հեշտ անել»,- պարզաբանեց Խաժակյանը:
Իսկ, ահա, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով «Կանաչապատում» ՓԲԸ-ների աշխատողների կողմից բարձրաձայնած խնդրին, ասաց. «Այդ ՓԲԸ-ների աշխատակիցները հիմնականում կտեղափոխվեն նորաստեղծ ՀՈԱԿ: Իրենց անպայման կտեղեկացնեն տեղափոխման մասին»:
Սյունէ Համբարձումյան