ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Թումանյան փողոցում

Այս գրությունը յուրաքանչյուրը կարող է ընկալել այնպես, ինչպես ինքն է ուզում, սակայն «սաղ սուտ ա, կեր, խմի, քեֆ արա» արտահայտությունը բոլոր ժամանակներում մնում է արդիական:

 

 

 

ՀԱՐՑ. Ո՞ր մարմինն է կատարում հայրության պետական գրանցում, եւ ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետում է կատարվում այս գործընթացը:

Լիանա Եղիազարյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Եղիազարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է հետեւյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը.
1. երեխայի` ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի,
2. երեխայի ծննդի պետական գրանցման վայրի,
3. հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին, եթե հայրությունը կամ հայրության ճանաչման փաստը որոշվել է դատական կարգով:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե ծնողներից մեկը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին՝ հայրության որոշման գրանցման համար (բնակության վայրի հեռավորության, բուժհիմնարկում մոր գտնվելու, զինվորական ծառայության, երկարատեւ գործուղման, օտարերկրյա պետությունում գտնվելու կապակցությամբ եւ այլն), ապա բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարի կամ նոտարական գործողություններ իրականացնող այլ անձի կողմից` նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ:

 

 

 

ՀԱՐՑ. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տարածվո՞ւմ է արդյոք գրավատների վրա:

Տիգրան Հարությունյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական եւ այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:
Հայտնում ենք, որ այն չի տարածվում բանկերի եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետեւյալ սահմանափակումները. ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը 300.000 դրամ է:




Լրահոս