ՊԵԿ-ի պատասխանից դժգոհ են. կրկին կկանչեն հանդիպման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում տեղի կունենա ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այդ նիստին բուռն քննարկումներ տեղի կունենան, քանի որ հրավիրվելու են երեք կառույցների՝ ՀՀ կառավարության, Շրջակա միջավայրի նախարարության եւ ՊԵԿ-ի ներկայացուցիչները:

Բանն այն է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի գլխավորած հանձնաժողովն իր գոյության ընթացքում տարբեր հարցումներ է ուղարկել գերատեսչություններ՝ հանքերի շահագործման եւ, մասնավորապես, Ամուլսարի հանքի շահագործման մասով, եւ հաջորդ կայանալիք նիստին կամփոփովեն հենց այդ հարցումների պատասխանները: Մասնավորապես, այս հանձնաժողովը դիմել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ խնդրելով ներկայացնել այն ֆինանսական ծախսերի ցանկը, որն իրականացրել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման համար որպես ներդրում: Եվ, ահա, մերտեղեկություններով՝ հարցման պատասխանը ստանալուց հետո հանձնաժողովի անդամներն այնքան էլ գոհչեն մնացել:

Բացի այդ, հնէաբանների մասնակցությամբ նախորդ նիստը ե՛ւ նոր բացահայտումների առիթ է հանդիսացել, ե՛ւ արդեն այս մասով հանձնաժողովի անդամները սպասում են կառավարության պատասխանին:

-Պարո՛ն Բագրատյան, քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասով ի՞նչ զարգացումներ կլինեն առաջիկայում:

-Հաջորդ նիստը նախատեսված է հաջորդ շաբաթվա մեջ: Մենք այդ նիստին հրավիրելու ենք երեք կառույցների ներկայացուցիչներ: Նախնական համաձայնությունը կա, բայց վերջնական ստանալուց հետոնոր կհրապարակենք արդյունքները:

-Իսկ ի՞նչ պատասխան է առկա ՊԵԿ-ից: Դուք խնդրել էիք ներկայացնել այն ֆինանսական ծախսերի ցանկը, որն իրականացրել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման համար որպես ներդրում:

-Մենք արդեն ստացել ենք պատասխանը, այն եւս քննարկման առարկա կդառնա հենց այդ նիստին երեք գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

-Իսկ պատասխանն ուսումնասիրե՞լ եք: Այն գոհացնո՞ւմ է:

-Այն դեռ ուսումնասիրում ենք, մանրամասն տեղեկատվություն կտամ նիստիօրը: Իսկ ընդհանուր իմ կարծիքն այն է, որ կան ծախսեր, որոնք չպետք է դիտարկվեն որպես ներդրում: Հիմա ողջ ծավալի ինֆորմացիայի ուսումնասիրման համար մենքպետք է որոշում կայացնենք եւ դիմենք համապատասխան կառույցի, որողջ ծավալի արդյունավետությունը որպես ներդրում հաշվարկեն: Մեզ պետք է փորձագիտական եզրակացություն տան, եւ կրկին անհրաժեշտություն կա այլ կառույցների դիմելու, բացի ՊԵԿ-ից:

-Դուք բազմաթիվ այլ հարցումներ եւս ուղարկել էիք: Արձագանքներ կա՞ն:

-Այո, դրանք բազմաթիվ են: Դիմել ենք ե՛ւ Շրջակա միջավայրի նախարարություն, ե՛ւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, ե՛ւ կառավարություն: Դրանք բոլորը կան,սակայն շատ կարեւոր է հասկանալ ներդրումային ծրագրերի արդյունավետությունը եւ դրանք որպես ծախս ձեւակերպելու իրավական հիմքերը:

Հիմա մեր ձեռքի տակ առկա են կառավարության եւ Շրջակա միջավայրի նախարարության պատասխանները, որոնք եւս քննարկելու ենք այդ օրը:

Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված պատասխանի շուրջ այս պահին ձեռնպահ կմնամ խոսել, իսկինչ վերաբերում է կառավարությանը, ապա մենք դիմել ենք, որպեսզի այդ գտածոների ժառանգության միջազգային կոնվենցիային մեր մասնկացության հետ կապված խնդիրները վկայագրի, եւ մենք կարողանանք դիմել մերկոնվենցիոն գործընկերներին: Այս պահին իրենք այդ մասով դեռեւս չեն պատասխանել, սակայն պատասխանել են այլ հարցով, որը ես կներկայացնեմ հանձնաժողովին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս