ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Փաստորեն, բանանները լինում են 2 տեսակի՝ ուտելու եւ «տեղ տանելու»: Այդ տեսակներից մեկն արժե 800 դրամ, իսկ մյուսը՝ 900 դրամ: Թե որն է նրանց միջեւ եղած ահռելի տարբերությունը, անհասկանալի է:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ինչո՞ւ վերջույթների անդամահատմամբ անձի դեպքում առաջին անգամ փորձաքննության արդյունքում հաշմանդամության խումբը չի սահմանվում անժամկետ:

Նարինե Միսկարյան (49 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վերջույթների ամպուտացիայի դեպքում հաշմանդամության խմբի սահմանումը կապված է ամպուտացիայի մակարդակից, ծայրատի վերքի առկայությունից կամ բացակայությունից, մաշկի եւ սպիի վիճակից, պրոթեզի առկայությունից, կարճ ժամանակահատվածում պրոթեզավորման իրականացման հնարավորութունից, վերջույթի բացակայության դեպքում ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության առկայությունից, ինքնուրույն տեղաշարժվելու կարողության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության եւ ինքնասպասարկման ապահովման ունակության կենսագործունեությունների սահմանափակման աստիճաններից:
Քանի որ նշված գործոնները կայուն չեն, եւ դրանց բավարար վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, ուստի սահմանվում է հաշմանդամության ավելի բարձր խումբ` օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով:
Հետագա պրոթեզավորման, ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության վերականգնման գործընթացից հետո, համաձայն ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված չափանիշների, անժամկետ սահմանվում է հաշմանդամության երրորդ խումբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի եւ այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ:

 

 

 

ՀԱՐՑ. Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստան ներմուծված մեքենաները սահմանված ժամկետում չարտահանելու դեպքում որքա՞ն տուգանք է սահմանված:

Լեւոն Ալեքսանյան (37տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն` հետագա արտահանման պարտավորությամբ ՀՀ ներմուծված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում ՀՀ չներմուծելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:
Նույն խախտումը, որը զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ, առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մաքսային պահեստները հանդիսանում են որպես առեւտրային կազմակերպություններ, հետեւաբար մաքսային պահեստներում ապրանքների պահպանման համար սահմանված սակագները եւ դրանց չափերի որոշումը դուրս է մաքսային մարմինների իրավասության շրջանակներից:




Լրահոս