Այս տարվա փետրվարի 5-ին վթարի ենթարկված թիվ 99 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վավեր վկայական: Նրա վարորդական իրավունքի վկայականի ժամկետը լրացած է եղել անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին եւ օրենքով սահմանված կարգով չի երկարացվել:
Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Այսպես, այս տարվա փետրվարի 5-ին Երեւանի Իսակովի պողոտայում տեղի ունեցած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի եւ թիվ 99 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի ավտովթարի վերաբերյալ նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Ըստ խորհրդականի՝ նման որոշում կայացվել է՝ նկատի ունենալով, որ ավտովթարի հետեւանքով 7 քաղաքացիների ստացած մարմնական վնասվածքները, ըստ ստացված դատաբժշկական եզրակացության, եղել են թեթեւ կամ թեթեւի հատկանիշներ չպարունակող, այսինքն՝ քրեաիրավական հետեւանքեր չեն առաջացրել։
Ստացվում է, որ ՀՀ իրավապահ համակարգը՝ ի դեմս Գլխավոր դատախազության, աչք է փակում այն հանգամանքի վրա, որ վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, վարորդական իրավունքի վկայականի ժամկետը լրացած է եղել, հաշվի է առնում այն հանգամանքը, որ քաղաքացիները թեթեւ վնասվածք են ստացել, եւ որեւէ քրեական պատասխանատվության չի ենթարկում վարորդին: Ըստ էության, իրավապահ համակարգը, այս դեպքում քրեական պատասխանատվության չենթարկելով վարորդներին, մյուսների գլխի տակ փափուկ բարձ է դնում: Նրանք առիթից օգտվում են. չէ՞ որ նման իրավիճակներում հայտնվելիս կարող են բավարարվել միայն տուգանքով: Իրավապահ համակարգը, սակայն, պետք է իրավիճակին համարժեք գնահատական տա. ի՞նչ է, 7 քաղաքացիներից մեկին պետք է, Աստված մի՛ արասցե, լուրջ վնասվածք հասցվե՞ր, որիցհետո միայն իրավապահ համակարգը հասկանար, որ հասարակական տրանսպորտի վարորդները նման անթույլատրելի պայմաններով են վարում:
Բայց միայն դատախազությունը չէ, որ պատասխանատու է մայրաքաղաքի խայտառակ տրանսպորտային պայմանների համար։ Այսօր Երեւանում գործող հասարակական երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների անվտանգության համակարգի մեխանիզմները մաշված են, անվադողերը նույնպես մաշված են, ղեկային մեխանիզմները լավ չեն աշխատում, իսկ նման անսարքությունների դեպքում ուղղակի անթույլատրելի է երթեւեկել: Չենքխոսում անկարգ վարորդների մասին, որոնքինչպեսխելքներին փչում է, այդպես էլ վարում են՝ արագ, մյուս տրանսպորտային միջոցներիհետ մրցակցության դուրս գալով: Եւ ավելի թարմ դժգոհություն, որը երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ քաղաքացիներից՝ կապված 10 համարի ավտոբուսի վարորդների հետ: Պարզվում է՝ այս ավտոբուսի վարոդներից մի քանիսը վարելիս հեռախոսով տեսազանգ են կատարում:
Բայց ամենակարեւորը դատախազության պարզած հետեւյալ հանգամանքն է. թիվ 99 միկրոավտոբուսի վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետը անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին է լրացել եւ օրենքով սահմանված կարգով չի երկարացվել։
Բացի այդ, վարորդը մեծթվով անձանց հանրային տրանսպորտով տեղափոխել է ալկոհոլային ծանր հարբածության վիճակում, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Հիշեցնենք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկացրել էին, որ վարորդը նախորդ օրն է տնական օղի խմել եւ խմածության աստիճանը թույլատրելիի սահմաններում է:
Ի դեպ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ծառայությունում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում կլուծվի անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: Ստացվում է, որ նման արարքի համար վարորդին պատժում են գրպանին դիպչելով:
Միգուցե դատախազությունը փորձեր պատասխանատվության ենթարկեր այն պաշտոնյաներին, որոնք անգործության են մատնվել եւ այս իրավիճակի անմիջական պատասխանատուն են: Խոսքը, բնականաբար, Երեւանի քաղաքապետարանի մասին է:
Բայց, արի ուտես, դատախազությունն ընդամենը նկատում է, որ վարորդական իրավունքի վավեր վկայական չունենալը վկայում է նաեւ երթուղին սպասարկող կազմակերպության ծառայողների կամ վերջինիս գործունեության նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց կողմիցիրենց պարտականությունների կատարման մեջ թերանալու, ոչ պատշաճ կատարելու մասին։
Եւ հաշվի առնելով այս հանգամանքները՝ հանցագործության պատճառների եւ նպաստող պայմանների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու դատախազական լիազորության շրջանակում Երեւանի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդագիր է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Միջնորդագրով բարձրացվել է վարորդական իրավունքի վկայական չունեցող, դրա գործողության կասեցված կամ ժամկետը լրացած անձանց կողմից հանրային տրանսպորտի շահագործումը, ինչպես նաեւ ոչ սթափ վիճակում այն վարելը, երթուղի իրականացնելու դեպքերը բացառելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու եւ իրականացված միջոցառումների արդյունքների մասին Երեւանի դատախազությանը հայտնելու խնդիրը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ:
-Թիվ 99 երթուղու վարորդի մասին, որն առանց վարորդական իրավունքի վկայականի է երթեւեկել, քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը տեղյակ չի՞ եղել: Ինչո՞ւ համապատասխան վերահսկողություն չի իրականացվում:
-Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն իր վերահսկողությունը իրականացնում է հետեւյալ եղանակով. ամբողջ քաղաքում 30 ենթակարգավարական կետեր, որտեղ երթուղիները համապատասխան վայրեր են ամեն օրմոտենում, վարորդը ներկայանում է, անցնում են զննություն, փաստաթղթերը տեղին են, վարորդը նորմալ վիճակում է եւ այլն: Ապա կնքվում է ուղեգիրը, որը նշանակում է՝ վարորդը կարող է մտնել եւ երթուղի սպասարկել: Եթե հիշում եք, մենք վթարի օրը հայտարարեցինք, որ վարորդը դիսպետչերական կետչիմոտեցել, այնուհանդերձ դեկտեմբերից ի վեր նրա վարորդական իրավունքի ժամկետը սպառված է եղել, որը դիսպետչերը չի նկատել:
-Փաստորեն, ամբողջ պատասխանատվությունն ընկնում է դիսպետչերական կետերի աշխատողների վրա, իսկ դիսպետչերական կետերի նկատմամբ ո՞վ է վերահսկողություն սահմանում: «Ժողովուրդ» օրաթերթը եղել է դիսպետչերական կետում, արձանագրել է, թե ինչպես են ստուգում, եւխիստ կասկածելի է, որիրենքմինչ այդ վթարը նման ստուգում իրականացրել են:
-Տրանսպորտի վարչությունը վերահսկողությունն իրականացնում է դիսպետչերական կետերիմիջոցով: Դիսպետչերական կետում, փաստորեն, խախտումը հայտնաբերվել է աշխատակցի կողմից, եւ ամենախիստ պատժի կենթարկվի այդ խախտումը կատարած անձը: Վթարը տեղի ունենալուց հետո քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները,Տրանսպորտի վարչությունը, «Երեւան տրանս»ՓԲԸ-ն բոլորդիսպետչերական կետերին հրահանգ է տվել խստացնել հսկողությունը, խստիվ վերահսկել վարորդների համապատասխանությունը:
Հասկանալի է, որ ընդհանրապես մեր երազած տրանսպորտը մենքչունենք, հին համակարգի վարորդների առաջ նոր համակարգի պահանջներ դնելը իրատեսական չէ: Համենայնդեպս, քաղաքապետարանը նախատեսում է այս խնդիրը եւ վերահսկողությունը պատճաշ մակարդակի բերել: Տրանսպորտի ռեֆորմին զուգահեռ՝ հնարավորինս վերահսկողություն նման դեպքերից խուսափելու համար տեղի է ունենում իմ ասած եղանակով: Վթարից հետո դիսպետչերները խստիվ զգուշացվել են, որպետք է պահպանեն գոնե առնվազն այն կանոնները, որոնք կբացառեն նման դեպքերը:
-Իսկ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատողները պատասխանատվության չե՞ն ենթարկվելու, որ իրենք հետեւողական չեն եղել, որ դիսպետչերները թերություններով են աշխատել:
-Քննությունը չի ավարտվել, գործընթացը շարունակական է, եւ դրա արդյունքում կոնկրետ եզրահանգումներ կլինեն, եւ որոշումներ կկայացվեն:
Հ.Գ. Ի դեպ, Տրանսպորտի վարչությունն արդեն ենթարկվում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Ընդգծենք, որ արդար չենք համարում՝դիսպետչերը պատժի է ենթարկվում, իսկ նրան վերահսկողը՝ ոչ: Սրան զուգահեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած, «մահաբեր գազելներով»շարունակում են երթեւեկել ՀՀ քաղաքացիները՝ վտանգելով իրենց կյանքը:
Սյունէ Համբարձումյան