ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ, ԲԱՅՑ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՆՔ ՇԱՀԱԳՈՐԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքում մտադիր է ոսկու հանքավայր շահագործել մոտ երկու ամսական ընկերություն:

Տեղեկացնենք, որ 2019 թվականի դեկտեմբեր 13-ից Վայոց ձորի մարզի Ազատեկի հանքավայրի նկատմամբ ,Վայք Գոլդե ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է։ Սա նույն ընկերությունն է, որը ոսկու ապօրինի արդյունահանում է իրականացրել, ինչը բացահայտվել էր 2018 թվականին տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում։ Հարուցվել էր քրեական գործ, եւ ընթանում է հետաքննություն: Բայց պարզվում է, որ դեկտեմբերի 13-ից ընդամենը 15 օր հետո՝ հունվարի 9-ին, գրանցվել է մի նոր ընկերություն՝ ,Վայկ-ինվեստե ՍՊԸ-ն: Ի դեպ, այդ ընկերությունը ստեղծվելուց մի քանի օր հետո դիմել է Վայքի եւ Զառիթափի գյուղապետարաններ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։
Սակայն Վայքի եւ հարակից գյուղերի բնակիչների շրջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նորաստեղծ ,Վայկ Ինվեստե ընկերությունը ընդերքօգտագործման թույլտվությունը կորցրած նախկին ընկերության (խոսքը ,Վայք Գոլդե-ի մասին է) հետ փոխկապակցված է։
Այս խնդրի առնչությամբ ,Ժողովուրդե օրաթերթին են դիմել ,Վայքը հանք չի դառնաե նախաձեռնության անդամները: Նրանցից Ռուզան Ղազարյանը, որը նաեւ Հանրային խորհրդի անդամ է, տեղեկացրեց, որ ստեղծումից 5 օր հետո՝ հունվարի 14-ին, ,Վայկ ինվեստե ընկերությունը հայտարարություն է տարածել, որ Զառիթափում եւ Վայքում լսումներ են անցկացնելու ոսկու հանքի շահագործման համար:
Նրա խոսքով՝ Զառիթափում ընկերությունը քննարկում է կազմակերպել, եւ մի քանի ձայնի տարբերությամբ մարդիկ դեմ են արտահայտվել. ,Վայքում չարեցին քննարկում՝ մտածելով, որ այստեղ դիմադրությունն ուժեղ է ու ակտիվ, գնացին Ազատեկում իրականացրեցին, որովհետեւ ազդակիր համայնք է: Մենք էլ գնացինք մասնակցեցինք, արդեն երեւում էր, որ տեղական իշխանությունների կողմից ,դաբրոե ստացած են: Իրենք իրենց կողմից նոր մարդիկ բերեցին, եւ 2 ձայնով կողմերի թիվն Ազատեկում շատ եղավ: Բայց, ըստ օրենսդրության, իրենք դեռ պետք է ազդակիր համայնքներում 4 քննարկում անցկացնեն, ապա ստանան շահագործման թույլտվությունե: Զրույցի ընթացքում Հանրային խորհրդի անդամն ասաց, որ նախաձեռնող խմբով հանրագիր են պատրաստել, որը մոտ 500 մարդ է ստորագրել: Այն հունվարի 31-ի Վայքի ավագանու նիստին փոխանցել են անդամներին, որպեսզի քննարկման առարկա դառնա: Նշենք, որ ,Վայքը հանք չի դառնաե նախաձեռնող խումբը պահանջում է մետաղական հանքարդյունաբերությունը համայնքի տարածքում արգելել եւ տարածքը էկոտնտեսական տարածք հռչակել:
Նշենք, որ Վայքի ավագանու վերջին նիստը տեղի է ունեցել փետրվարի 28-ին, որի ժամանակ եւ քննարկվել է նախաձեռնող խմբի տրամադրած հանրագիրը: ,Բայց իրենք դա վերածեցին հենց Ազատեկի լոկալ քննարկման, իսկ ընկերության ներկայացուցիչներն էլ ջանք ու եռանդ չխնայեցին, թե ինչքան լավ կլինի, որ հանքը շահագործվի, համայնքի շատ խնդիրներին լուծում կտրվի, աշխատատեղ կբացվի: Բայց միաժամանակ ընկերության ներկայացուցիչները չկարողացան պատասխանել շատ խնդրահարույց հարցերի՝ թե փոշին ինչ է լինելու, հանքաքարը որտեղով են տեղափոխելու, մնացորդներն ինչպես են կոնսերվացնելու, Արփա գետն աղտոտվելու է, թե ոչե,- պատմեց Ռ. Ղազարյանը:
Բայց, չնայած սրան, ,Ժողովուրդե օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 28-ի նիստում ավագանին որոշել է տալ նախնական համաձայնություն՝ Վայք համայնքի Ազատեկ բազմամետաղ հանքավայրի փակ շահագործման վերաբերյալ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն փաստաթղթեր ձեռք բերելու մասով: Բացի այս, ավագանին որոշել է հարցին անդրադառնալ լիազոր մարմնի կողմից ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) փաստաթղթերի առկայության ժամանակ: Նկատենք, որ Հայկական բնապահպանական ճակատը եւս մտահոգված է այս խնդրով: Ըստ ՀԲՃ-ի՝ հայտնի չէ՝ արդյոք մի քանի օրական ընկերությունը ընդերքօգտագործման իրավունք հասցրել է ստանալ, թե ոչ, բայց ,խայտառակ օրենսդրությունը թույլ է տվել համայնքից նախնական համաձայնության նպատակով հանրային լսումների հայտ ներկայացնել դեռեւս նման իրավունք չունենալու դեպքումե:
Սակայն ,Ժողովուրդե օրաթերթին ընկերության տնօրեն Վահե Մալխասյանը փոխանցեց, որ ընդերքօգտագործման թույլտվություն չունեն: Ապա նշեց, որ թույլտվություն ստանալու համար դեռ 3-4 ամիս ճանապարհ ունեն անցնելու: ,Մենք մեկ լսում կազմակերպել ենք, լսման արդյունքները պետք է ուղարկենք Շրջակա միջավայրի նախարարություն, որտեղից իրենք մեզ պետք է տան տեխնիկական առաջադրանք. եթե տարածքը ազատ է, կամ որեւիցե խոչընդոտ չկա, մենք կպատրաստվենք 2-րդ փուլին՝ ինչ տիպի աշխատանքներ կամ բնապահպանական միջոցառումներ ենք նախատեսում իրականացնել, ՇՄԱԳ եւ այլն: Ազատեկում լսում է կազմակերպվել, ավագանու նիստին էլ քննարկվել էե,- ներկայացրեց ընկերության տնօրենը:
,Ժողովուրդե օրաթերթը ընկերության ներկայացուցչին փոխանցեց բնակիչների մտահոգությունները՝ կապված մետաղական հանքարդյունաբերության հետ: Լսելով բնակիչների անհանգստությունը՝ ընկերության տնօրենը փոխանցեց, որ իրենք պատրաստ են լսելու ցանկացած քննադատություն եւ պատրաստ են քննարկելու ցանկացած փոփոխություն նախագծի մեջ: ,Փորձելու ենք աշխատել, կստացվի՝ կաշխատենք, չի ստացվի՝ չենք աշխատի, կփորձենք ուրիշ բիզնեսով զբաղվելե,- նկատեց Վ. Մալխասյանը:
Նա մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ,Վայք Գոլդե-ի հետ ընկերությունը կապ չունի. ,Միակ կապը ,Վայք Գոլդե-ի հետ այն է, որ ես այդ ընկերությունում մի քանի ամիս աշխատել եմե:
Այս թեմայի շուրջ ,Ժողովուրդե օրաթերթը զրուցեց նաեւ Վայքի աշխատակազմի ղեկավար Գագիկ Մուշկամբարյանի հետ: ,Մեկ լսում է եղել Ազատեկում (Ազատեկը խոշորացվել է, համայնքային կենտրոնը Վայքն է), բայց այդ մեկ լսումը բավարար չէ: Իրենք դեռ պետք է երեք լսում կազմակերպեն, բայց դա էլ, Աստված գիտի, երբ կլինի, ինչ կանեն: Իրենք ոչ մի փաստաթուղթ չունեն, ընդամենը ունեն հիմնադրման փաստաթղթերը որպես կազմակերպություն՝ հանքի շահագործման համար: Մեկ հանրային լսում է տեղի ունեցել, հետո ուղղակի քննարկում, որին մասնակցել են համայնքի բնակիչներ, բայց ընկերության ներկայացուցիչները ոչ մի հարցի պատասխան չունեին: Դա չբավարարեց բնակիչներին: Իրենք մեզ չեն դիմել 2-րդ լսումը կազմակերպելու համար: Ես տպավորություն ստացա, որ իրենք գյուղացիներին ընդամենը ուզում էին ներկայացնել, որ նման կազմակերպություն կա, որն ուզում է զբաղվել ոսկու արդյունահանմամբե,- ներկայացրեց Վայքի համայնքապետի աշխատակազմի ղեկավարը:
,Ժողովուրդե օրաթերթը համայնքի աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի տեղական իշխանությունն այս հարցի շուրջ: Հարցին ի պատասխան՝ աշխատակազմի ղեկավարն ասաց. ,Տեղական իշխանությունը կանգնած է իր ժողովրդի կողքին. ինչպես ժողովրդի կարծիքն է, այնպես էլ մերը: Ուղղակի մարդիկ որ դեմ են արտահայտվում, չեն կարողանում հիմնավորել, թե ինչու են դեմ: Նույն պատկերն է նաեւ կողմ արտահայտվող բնակիչների մոտե:
Նկատենք, որ ընկերության ներկայացուցիչները խոստացել են հանքավայրի շահագործման արդյունքում 250-300 աշխատատեղ բացել. ,Բայց չգիտեմ, կարող է սարեր, ձորեր խոստանան, կարող է ավելի շատ աշխատատեղ բացեն, չեմ կարող ասել: Եւ այնպես չէ, որ կարող է լիցենզիա ունենանե:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է ,Ագրոպրոդե ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը: Փորձաքննությամբ պարզվել է, որ ,Ագրոպրոդե ՍՊԸ ,Normaե ապրանքանիշի ,Թթվասերե, ,Մածունե, ,Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով՝ պատրաստված թթվասերի տեխնոլոգիայովե եւ ,Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով՝ պատրաստված կաթնաշոռի տեխնոլոգիայովե արտադրատեսակները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանում սահմանված նորմերին: Առկա են եղել նաեւ խմորասնկեր:

 

 

 

ԿԵՂԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
2018թ. հունվարի 15-ին կայացած Լուսաձոր համայնքի ավագանու նիստին ներկա ավագանու 4 անդամները որոշել են համաձայնություն տալ Լուսաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող ջրովի 16.38138 հեկտար վարելահողը տարեկան 819 հազար 69 դրամ վարձավճարով եւ անջրդի 4, 30956 հեկտար վարելահողը 172 հազար 400 դրամ վարձավճարով, 5 տարի ժամկետով, մրցութային կարգով տրամադրելու մասին Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդար Սարդարյանի առաջարկությանը: Նույն նիստի օրակարգի 2-րդ կետով որոշվել է հաստատել վարձակալության մեկնարկային գինը եւ հավելաճի քայլը, 3-րդ կետով ավագանին համայնքի ղեկավարին պատվիրել է ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախատեսել համապատասխան փաստաթղթերը այն կազմակերպելու եւ անցկացնելու համար:
Լուսաձոր համայնքի բնակիչները հայտնեցին, որ մինչեւ ավագանու՝ 2018թ. հունվարի 15-ի նիստը ավելի քան 16 եւ 4 հեկտար հիշյալ վարելահողերը համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը վարձակալությամբ տվել է ,ՀիմնաՏավուշե հիմնադրամին, 2017 թվականի աշնանը այդ վարելահողերում ցանվել են աշնանացան ցորեն, առվույտ եւ կորնգան, ցանված ցորենի բերքը հիմնադրամի կողմից 2018թ. ամռանը բաժանվել է Լուսաձորի բնակիչներին: Փաստորեն, տեղի է ունեցել հողերի վարձակալության կեղծ մրցույթ: Նշենք, որ համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը նախկինում ձեւական աճուրդներ է կազմակերպել: Վերջերս տարածվեց ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը, ուր նշված է, որ ոստիկանության Իջեւանի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Լուսաձոր համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ:
Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2017-ից 2019 թվականների ընթացքում կազմակերպել է ձեւական աճուրդներ եւ տարբեր մակերեսներով գյուղատնտեսական ու էներգետիկ նշանակության հողատարածքներ է վաճառել տարբեր անձանց, այդ թվում՝ որդուն: Նյութերի նախապատրաստման ընթացքում բացահայտվել է ձեւական աճուրդի 7 դրվագ: Վաճառված հողատարածքների գումարը ընդհանուր 1 միլիոն 700 հազար դրամից ավելի է: Դեպքերի առթիվ ոստիկանության Իջեւանի բաժնում պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս