ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կոչ եմ անում հանձնվել ու տալ այդ նվերը».ի՞նչ են նվիրում պաշտոնյաները մարտի 8-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 8….Կանանց միջազգային օր, սկզբնական անվանումը՝ Աշխատավոր կանանց միջազգային օր: Կանանց միջազգային օրն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։

1909 թվականի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը Նյու Յորքում կազմակերպեց «կանանց օրը», որից հետո գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910-ի Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։ Այդ օրվանից մարտի ութը համարվում է Կանանց միջազգային օրը կամ աշխատավոր Կանանց միջազգային օրը։ 1917 թվականին Խորհրդային միությունում կանայք ստացան ընտրելու իրավունք, որից հետո այն ԽՍՀՄ-ում դարձավ ազգային տոն։ Մարտի ութը սկզբում սկսեցին նշել հիմնականում սոցիալիստական շարժումները և կոմունիստական երկրները մինչև այն 1967 թվականին ճանաչվեց ֆեմինիստական շարժման կողմից։
Կանանց միջազգային օրն այսօր տարբեր երկրներում նշվում է տարբեր կերպ․ որոշ երկրներում այն հանրային տոն է, այլ վայրերում՝ ամբողջությամբ անտեսվում է, որոշ վայրերում այս օրը բողոքների և պայքարի, որոշ վայրերում՝ կանացիության փառաբանման օր է:

Հայաստանում այս օրը ևս նշում են մեծ շուքով՝ կանանց նվիրելով ծաղիկեր, թանկարժեք իրեր: Եւ այսիպիով ArmLur.am-ը փորձել է պարզել, թե ինչպես են այս տոնը նշում Ազգային ժողովի պատգամավորներն ու նախարարները: Հետաքրքրվել ենք, թե ում են շնորհավորում առաջինը, ինչ են նվիրում, և վերջապես ինչ խորհուրդ կտան այն տղաներին, որոնք միամսյակից առաջ վիճում են իրենց սիրելիների հետ, որպեսզի ոչինչ չնվիրեն
ArmLur.am-ը ֆիքսել է պաշտոնյաների ուշագրավ, հետաքրքրական և հումորային պատասխանները:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լուսինե Մինասյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս