Մի քանի օր է՝ մամուլում ակտիվ քննարկվում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան հանդիպումներն ու այդ ֆոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այցն ու հանդիպումները: Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպումները սկսել էր մարտի 5-ին, եւ ընդամենը 4 օր տարբերությամբ նույն մարդկանց հետ հանդիպել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, եւ այստեղ հետաքրքիր են հանդիպումների բովանդակություններն ու մեսսիջները:
Հենց մարտի 5-ին Սերժ Սարգսյանը Արմեն Աշոտյանի եւ Դավիթ Հարությունյանի հետ միասին հանդիպել էր ԵԺԿ նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկիհետ: Ընդ որում, ուշագրավ է, որ ՀՀԿ մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում հենց ԵԺԿ նախագահն է Սերժ Սարգսյանին խնդրել ներկայացնել Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, եւ Սարգսյանն էլ անդրադարձել է իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին: «Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխությունպետք է իրականացվի Սահմանադրության եւբացառապես իրավական գործընթացների շրջանակում, համապատասխան մասնագիտացված կառույցների առավելագույն ներգրավմամբ ու փորձագիտական եզրակացությունների հիման վրա», – ասված է ՀՀԿ հաղորդագրության մեջ: Սակայն Սերժ Սարգսյանը նաեւ այլ հանդիպումներ է ունեցելիր եվրոպական գործընկերների հետ: Եվ կրկին նրանց հետ հանդիպումներում եւս մեծ տեղ է հատկացվել Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները ներկայացնելուն:
Եվ ինչպես արդեն նշեցինք, երեկ էլ Նիկոլ Փաշինյանն է այցելել Բրյուսել եւ նմանատիպ հանդիպումներ ունեցել, այդ թվում՝ Դոնալդ Տուսկի հետ, եւ այստեղ հետաքրքիր են վերջինիս մեսսիջները: «Պարո՛ն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ: Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում», – նշել է Տուսկը եւ, կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Տուսկն ընդգծել է, որ Եվրոպայում, այդ թվում՝ տեղի հանրության եւ քաղաքական գործիչների շրջանում, ՀՀ նոր իշխանությունների եւ անձամբ ՀՀ վարչապետի նկատմամբ առկա է բարձր վստահություն, ինչը քաղաքական կարեւորագույն կապիտալ է:
Ապա նշվում է, որՆիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին: Եվ, ահա, ստացվում է՝ Դոնալդ Տուսկը, մի կողմից,Սերժ Սարգսյանին խնդրում է գնահատականներ հնչեցնել եւ ներկայացնել Հայաստանի ներքաղաքական վիճակը, ապա ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն էլ ընդգծում, թե վերջինս մեծ վստահությունի ունի, եւ այս հանդիպումներն էլ տեղի են ունենումօրերի տարբերությամբ:
Եվ չնայած ՀՀ վարչապետի այս հանդիպումների արդյունքում նոր փաստաթղթեր չեն ստորագրվելու, սակայն այս ամենը առաջին հերթին կարեւոր էր հենցՍերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ականների հանդիպումից հետո թողած էֆֆեկտը փոխելու համար:
Հետաքրքիր է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԵԺԿ անդամ չէ, եւ այդ հանգամանքը առավել ուշագրավ է դարձնում Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դոնալդ Տուսկիհետ: Ընդ որում, հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ եւսորեւէ խոսք չկա այս հարցի քննարկման մասին, այնինչ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է: Ստացվում է, որՆիկոլ Փաշինյանի այցը կամա թե ակամա պատասխան է Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցին: Եվ ընդգծենք նաեւ, որ Սարգսյանը Բրյուսել էր մեկնել հենց Դոնալդ Տուսկի հրավերով չարտերային չվերթով:
Սակայն,ինչպես գիտենք, քրեական գործի շրջանակներում Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Եվ ՀՀԿ ղեկավարը երկրից մեկնելու համար, օրենքով սահմանված կարգով, թույլտվություն է ստացել։ Եվ սա էլ թերեւս իր բացատրությունն ունի. եթե Սարգսյանը չստանար թույլտվությունը, ապա Նիկոլ Փաշինյանը երեկվա հանդիպումներում պետք է ներկայացներ դրա պատճառները, իսկ այսպես շահեկան վիճակում է հայտնվել՝ թույլ տալով ընդդիմադիր եւ քրեական գործով անցնող նախկին նախագահին մեկնել երկրից հանդիպումների:
Նաիրա Հովհաննիսյան