ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի առեւտրաշրջանառությունն ավելացել է․ ինչ իրավիճակ է ԵԱՏՄ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանի առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ եւ ԵՄ երկրներիհետ ընդհանուր առմամբ աճել է: Բայց,մյուս կողմից, այս տարվա հունվարին Հայաստանն ավելացրել է իր արտաքին առեւտրաշրջանառությունը միայն Թուրքիայի եւ Իրանի հետ, իսկ Վրաստանի հետ առեւտրատնտեսական կապերը զիջել են իրենց դիրքերը: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ եթե անցյալ տարվա հունվարին Հայաստանի առեւտրաշրջանառությունը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 125.9 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն հասել է 147.9 մլն դոլարի: Ի դեպ, տեղեկացնենք, որ դեպի ԵՄ երկրներ եւս առեւտրաշրջանառությունն աճել է`կազմելով 99.8 մլն դոլար՝ անցած տարվա 84.6 մլն դոլարի դիմաց:

ԵԱՏՄ անդամ երկրներից հատկապես Ռուսաստանի հետ է առեւտրաշրջանառության ծավալները աճել`կազմելով 144 մլն 274 հազար դոլար: Այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին առեւտուրը ԵԱՏՄ անդամ երկրներից գրեթե բոլորիհետ աճել է, բացի Ղազախստանից եւ Ղրղզստանից: Օրինակ՝ Ղազախստանի հետ առեւտրաշրջանառությունը եթե նախորդ տարվա հունվարին կազմել է 427 հազար դոլար, ապա այս տարվա հունվարին այն 276 հազար դոլար է եղել։ Ուշագրավ է, որ դեպի ԵՄ երկրներ առեւտրաշրջանառության ծավալների տեսակարար կշիռը այս տարվա հունվարին աճել է` կազմելով 17.9 տոկոս: Ըստ պաշտոնական փաստաթղթի` Հայաստանի արտաքին առեւտուրը ավելացել է Ֆրանսիայի, Ավստրիայի, Իտալիայի, Ռումինիայի, Նիդերլանդների եւ այլ երկրներիհետ: Միայն Գերմանիայի հետ Հայաստանի արտաքին առեւտուրը այս տարվա հունվարին կազմել է 14.3 մլն դոլար՝ նախորդ տարվա 18.3 մլն դոլարի դիմաց: Ըստ որոշ մասնագետների` ԵՄ երկրներիհետ առեւտրաշրջանառության ծավալների աճը պայմանավորված է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը կնքվեց 2017-ի նոյեմբերի 24-ին, չնայած այն ավելի քաղաքական փաստաթուղթ է, քան տնտեսական:

Մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին առեւտուրը զգալի՝3.1 մլն դոլարով նվազել է Կանադայի հետ: Վրաստանի հետ արտաքին առեւտուրը Հայաստանի հետ ավելի քան 4.1 մլն դոլարով նվազել է. այս հունվարին առերտրաշրջանառությունը Վրաստանի հետ կազմել է ավելի քան 6.1 մլն դոլար՝ անցած տարվա ավելի քան 10.3 մլն դոլարի դիմաց:

Նշենք, որ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ շատ քիչտեղ է զբաղեցնում հարեւան երկրներիհետ առեւտուրը՝ ընդհանուր առեւտրաշրջանառության հազիվ 12-13 տոկոսը: Հարեւաններից երկուսի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետչունենք հարաբերություններ: Եթե Թուրքիայից դեռ հնարավոր է ներկրել, այդ երկիր ապրանք արտահանել, ապա Ադրբեջանի մասին ավելորդ է խոսել. ԼՂ հակամարտության պատճառով այդ երկրիհետ բացարձակ որեւէ շփում չկա: Վրաստանն ու ՀՀ-ն տարբեր տնտեսական միավորումների մեջ են. ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, իսկ Վրաստանը շարունակում է քաղաքական խնդիրներ ունենալ ԵԱՏՄ-ի, մասնավորապես` ՌԴ-ի հետ` բռնելով եվրաինտեգրացիայի ուղին:

Թուրքիայի հետ ունենք առեւտրաշրջանառություն, թեեւ քաղաքական հարաբերությունները բացակայում են, իսկ սահմանը շարունակում է փակ մնալ։ Ավելին՝ այս տարվա առաջին ամսին Հայաստանն ավելացրել է իր արտաքին առեւտրաշրջանառությունը Թուրքիայի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, իսկ Վրաստանի հետ առեւտրատնտեսական կապերը զիջել են իրենց դիրքերը: Ենթադրվում է, որ այս հարցում որոշակի դեր ունեն ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամ լինելն ու Վրաստանի եվրաինտեգրացիոն գործընթացները, երբ մաքսային տարբեր չափանիշներով են գործում: Նախորդ տարվա ընթացքում հարեւան Իրանի հետ արտաքին առեւտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է ընդհանուրի 7.6 տոկոսը, Թուրքիայի հետ՝ 6.7 տոկոսը:

Օրինակ՝ Իրանի հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հանեմատ,կտրուկ աճել է՝ կազմելով 25.7 մլն դոլար՝ 2019-ի 16.3 մլն դրամի դիմաց։ Մյուս կողմից՝ նկատենք, որ Չինաստանի հետ առեւտրաշրջանառությունը նվազել է, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, հակառակը, զգալի՝   7.2 մլն դոլարով ավելացել է։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս