ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել  է Երեւանում

Վերջին շրջանում մեր հայրենակիցները մայրաքաղաքի խանութներից մեծ քանակությամբ պարենային ապրանքներ էին գնում, ինչն էլ առիթ է հանդիսացել մրգավաճառի համար այսկերպ գայթակղելու քաղաքացիներին։

 

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կատարվում ասպիրանտուրայի ընդունելությունը բուհերում:

Երանուհի Սարգսյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Սարգսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները: Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը՝

1) բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ՝ նրանց կրթության համարժեքության մասին),

2) օտար լեզու եւ ինֆորմատիկա ու տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),

3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,

4) ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3 x 4 չափսի),

5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մասնագիտական քննության արդյունքները գնահատվում են 20 միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դրմորդը ստացել է առնվազն 13 միավոր: Գիտելիքների գնահատման մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականի հիման վրա:

 

 

 

 

ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

ՀԱՐՑ. Ե՞րբ է ֆիզիկական անձը տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարում: Ուզում եմ տեղեկանալ վճարման ժամկետի մասին։

Տիգրան Սահակյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ, համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետի, ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցները տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ համապատասխան կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

 




Լրահոս