ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

 

Մինչ Երեւանի քաղաքապետարանը մեծ շուքով ախտահանում է Նոր Նորք վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի մուտքերը, այդ ընթացքում Քանաքեռ-Զեյթունում այսպիսի պատկեր է։ Այս վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի ո՛չ մուտքերն են մաքրվում եւ ո՛չ էլ բակային տարածքները։ Թե ինչով է զբաղված Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը, անհայտ է։ Փաստ է, որ Հակոբյանը չի վերահսկում վարչական շրջանի աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները։

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչ կարգով է կատարվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառումը։

Գնել Սահակյան (56 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Սահակյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ փոխհատուցում uտանալու համար Հայրենական մեծ պատերազմի վետերանը հաշվառման նպատակով իր փաuտացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (Փարոս) անձամբ կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում է սահմանված ձեւի դիմում եւ հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր:

Հայրենական մեծ պատերազմի վետերանի պահանջով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը հաշվառումը կարող է իրականացնել վետերանի բնակության վայրում` կազմակերպելով տնային այցելություն (ներառում է այցելություն բուժման վայր):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցումը վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից տուն առաքելու միջոցով։

 

 

 

 

 

ՎԱՐԿԱՅԻՆ

ՀԱՐՑ. Իրավունք ունի՞ գրավառուն (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն) առանց պարտապանին տեղյակ պահելու (ծանուցելու) վաճառել գրավ դրված գույքը:

Հերմինե Մինասյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ չի կարող: Եթե գրավի պայմանագրով կամ գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված գրավոր համաձայնությամբ առկա է դրույթ` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին, ապա գրավառուն պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտավոր է գրավոր` պատշաճ ձեով ծանուցել պարտապանին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում)` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի 2-րդ մասի:

Միաժամանակ հայտնում ենք, որ նույն հոդվածը սահմանում է նաեւ, որ բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն իրավունք ունի իրացնելու գրավի առարկան: Վերոնշյալ համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:

Այսպիսով, ֆինանսական կազմակերպությունը պետք է պարտապանին գրավոր ծանուցի գրավադրված գույքի իրացման վերաբերյալ, որից երկու ամիս հետո միայն կարող է իրացնել գույքը:

Ֆինանսական համակարգի  հաշտարարի գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ եթե կողմերի միջեւ կնքված պայմանագրով սահմանված է տույժի վճարման չափ եւ կարգ, ապա ֆինանսական կազմակերպությունն իրավասու է կիրառել դրանք մինչեւ պարտավորությունների ամբողջական մարումը:

 

 

 

 

 

 

 

 

 




Լրահոս