06-ով քաղաքապետ. որքան ունեցվածք ունի Սիսիանի երիտասարդ քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, երկար տարիներ լինելով մաքսային ոլորտի միջին պաշտոնյա, ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, արտադրական նշանակության մեկ շինություն, բազմաբնակարան շենքի բնակելի տարածք: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որպես շարժական գույք երիտասարդ քաղաքապետը հայտարարագրել է ունեցած «Վազ 2106» ավտոմեքենան:

Ունի ընդամենը 5 միլիոնի չափ դրամական միջոց, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրած աշխատավարձը` 1 մլն 271 հազար դրամ: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը քաղաքապետի պաշտոնում հայտնվեց անցած տարվա հոկտեմբերի 2-ին: Սիսիանցիների պատմելով՝ նա այդ նպատակով բավականին մեծ ծախսեր արեց:

Ի դեպ, համացանցում տարածվել է տեսագրություն, թե ինչպես Ա. Սարգսյանին ծննդյան օրը քաղաքապետարանի աշխատակիցները դիմավորել են նրա պատկերով շապիկներ հագած, նաեւ նրա նկարով պատվիրված կոնյակով շնորհավորել տարեդարձը: Նախօրեին համացանցում բավական ակտիվ շրջանառվում էր տեսանյութը, որն, ի դեպ, տեղադրված է եղել նախկինում քաղաքապետարանի կայքում, բայց հետո տեսանյութն անհետացավ:




Լրահոս