Երբ Վարդան Օսկանյանն ասաց, թե ժողովուրդը պետք է գիտակցի, որ մայիսի 6-ին ոչ միայն նոր խորհրդարանի, այլեւ, ըստ էության, նոր կառավարության ընտրություն է կատարելու, մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ «ծանր տարան» այդ զուգահեռը: Հայկական իրողություններին անծանոթ մարդուն կարող էր թվալ, թե ԱԺ պատգամավորների արձագանքը բնական է, քանի որ երկրի օրենսդիր մարմինն իր օրենսդրական, վերահսկողական եւ ներկայացուցչական …