Մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտը, որի հետեւանքով ոչնչացվեց 43 գյուղերի 17 հազար հեկտար այգիների եւ ցանքատարածությունների գրեթե ողջ բերքը, շատ կոնկրետ` տեղական նշանակության մարտահրավեր էր` ուղղված ապահով Հայաստան խոստացած իշխանություններին: Նկատենք, որ դա, փառք Աստծո, ո՛չ տարերային աղետ էր, ո՛չ բնության լայնամասշտաբ արհավիրք, այլ ընդամենը ուժգին կարկուտ, որի հետեւանքները, սակայն, հազարավոր ընտանիքների համար լինելու …