Ավտովթար Արագածոտնի մարզում 2 զոհ, 2 վիրավոր (լրացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` սեպտեմբերի 27-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԲՄՎ մակնիշի 05 ՕՏ 327 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ում` Իրինջ գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել:Վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ հրդեհ է բռնկվել, և ավտոմեքենան այրվել է, ինչի հետևանքով երկու հոգի մահացել է, և ըստ նախնական տեղեկությունների` 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի հիվանդանոց:Ականատեսները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ մահացածներից մեկը զինվոր է: Ավտովթարի հետեւանքով տեղում մահացել է Իրինդ գյուղի բնակիչ  18-ամյա Սերյոժա Մելքոնյանն, իսկ նրա հորեղբորորդին`20-ամյա Ավիկ Մելքոնյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Քննիչը հրաժարվում է դեպքի վայրում քննչական աշխատանքներ իրականացնելուց` պատճառաբանելով, որ դա իր իրավասության մեջ չի մտնում. դեպքը պետք է քննի Ռազմական ոստիկանությունը: Հրաժարվելուց հետո քննիչը հեռացել է դեպքի վայրից:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իրավապահների պնդմամբ, դեպքը չի մտնում ՌՈ իրավասությունների մեջ:




Լրահոս