ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն` այսօր Արգավանդի ճանապարհին «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի վրա ավազակային հարձակում իրականացնողները եղել են Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով, ավելին` նրանք հարձակվելուց առաջ «Hyundai Sonata» մակնիշի ուղեւորներին ասել են, թե իբր ԱԱԾ-ից են ու, արցունքաբեր գազ կիրառելով, մեքենայից տարել են 36 կգ ոսկյա զարդեր և մոտ 293 միլիոն ՌԴ ռուբլի:

Իրավապահ մարմիններն այս պահին քննություն են սկսել հասկանալու համար, թե որտեղից «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներին այդ չափի ոսկի կամ գումար եւ առհասարակ ինչպես է տեղի ունեցել ավազակային հարձակումը:

Նշենք, որ մեքենայի ուղևորներն իրավապահներին հայտնել են, որ իրենք կայանել են ավտոմեքենան, որից հետո 2 քաղաքացի մոտեցել են իրենց ու իրենց նկատմամբ ավազակային հարձակում են կատարել, ավտոմեքենայի միջից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր և մոտ 293 միլիոն ՌԴ ռուբլի, ասում էին նաև, որ հափշտակել են 6 միլիոն դոլար:

Քնար Մանուկյան




Լրահոս