Ռուսաստանը խստացնում է ուկրաինացիների մուտքը երկիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս սահմապահները մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի տարածք արգելել են մուտք գործել Ուկրաինայի 184 քաղաքացու: Արգելքը հիմնավորվել է նրանով, որ սահմանապահները պահանջել են ներկայացնել  Ռուսաստանում կեցության համար անհրաժեշտ բավարար ֆինանսական միջոցների մասին տեղեկություն, ինչը նախկինում չէր արվում: Այդ մասին պաշտոնապես հաղորդել է ուկրաինական կողմը, փոխանցում է Украинская правда-ն::

Հաղորդագրության համաձայն` առավոտյան մարտի 15-ից սկսած սահմանը հատել ցանկացողներից ռուս սահմանապահները պահանջել են ներկայացնել բանկային հաշիվների, կանխիկ գումարների մասին տեղեկություն:

Ինչպես գրում է պարբերականը` 2003 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանահատումների վերաբերյալ պայմանագրի մեջ չկա նման նախապայման:




Լրահոս