Հարբել և դանակահարել է փեսային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

52-ամյա Վաչագան Մադյանցը մեղադրվում է իր փեսային դանակահարելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության` նրան մեղադրանք է առաջադրվել այն ՔՕ հոդված 112 մաս 1 մասով: Մեղադրանքն այն բանի համար է, որ նոյեմբերի 11-ին ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Հաղթանակ 4 հասցեի դիմացը գտնվող վագոն-տնակում, ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր աղջկա ամուսնու՝ Սերիկ Գրիգորյանի հետ: Վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնի աջ հատվածին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող, ծանր վնաս՝ լյարդի, լեղապարկի, ստամոքսի վնասումով, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքի ձևով: Խափանման միջոց նշանակվել է կալանավորումը:

Նշենք նաև, որ Մադյանցը նախկինում դատված է եղել:

Ամբաստանյալի ներկայացուցիչն է հանրային պաշտպան Կարեն Մանուչարյանը:




Լրահոս