Բ. Սահակյանը կոչումներ է շնորհել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին ստորագրել է հրամանագրեր ոստիկանության գնդապետի կոչում շնորհելու մասին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե համաձայն հրամանագրերի` ոստիկանության գնդապետի կոչում է շնորհվել`

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քարտուղարության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գայանե Գաբրիելյանին,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Պետրոսյանին,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գարրի Միրզոյանին:




Լրահոս