Ազգային Ժողովի հանրապետական պատգամավորներից մի քանիսն այսօր նիստերին ներկայացել էին ոչ սթափ վիճակում: Մասնավորապես` Առաքել Մովսիսյանը (Շմայս), Վարդան Այվազյանը, Արայիկ Գրիգորյանը գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ : Դա է փաստում պատգամավորների պահվածքը խորհրդարանում:
Շմայսն արդեն չի էլ գիտակցում, թե որտեղ է գտնվում` փողոցում, թե խորհրդարանում: Նրա պահվածքը նիստերի դահլիճում հենց խոսում է պատգամավորի ոչ սթափ վիճակում լինելու մասին: Ալկոհոլի բույրը տարածվել է շուրջբոլորը և շատ շուտով մեր երեսփոխանների նոր արկածները բուռն քննարկումների թեմա են դառնալու:
Armlur.am-ի թղթակցիը տեղեկացնում է, որ Առաքել Մովսիսյանը, կորցնելով հավարսարակշռությունը՝ վայր է ընկել դահլիճում:
Նախքան պատգամավորների սթափվելը, կփորձենք նաև տեսանյութ տեղադրել: