ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Խաչատրյան vs Առաքել Մովսիսյան. նախկին ու ներկա պատգամավորների մտքի գոհարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարող եք երաշխավորել, որ այստեղից դուրս եք գալու ու տուն եք հասնելու»: Սա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի պատասխանն է լրագրողի՝ սահմանային իրավիճակին վերաբերող շատ կարևոր մի հարցին: Լրագրողը ցանկանում էր պարզապես իմանալ՝ երաշխիք կա՞, որ Սյունիքից նոր տարածքներ չեն զիջվելու: Սակայն հարցին պատասխանելու փոխարեն պատգամավորը որոշեց բորբոքվել եւ հարձակվել լրագրողի վրա:

ՔՊ-ական պատգամավորի այս խոսքերն ակամայից հիշեցրեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին, որը շատ դեպքերում հարցերի պատասխանելիս, սիրում էր կրկնել. «Կարող է մի քայլ դուրս գաս, ընկնես մեռնես»:

Նկատենք՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավորն այդպիսի արտահայտություն էր արել հաջորդ ընտրություններին առաջադրվել-չառաջադրվելու մասին խոսելիս, իսկ ՔՊ-ական պատգամավորը նման կերպ է պատասխանում մեր անվտանգությանը վերաբերող հարցին: Ավելին, զայրանալուց բացի, ըստ էության, նա ոչ մի երաշխիք չի տալիս, որ տարածքներ չեն զիջվելու, դեռ մի բան էլ բորբոքվում է նման հարցից:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս