Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` հուլիսի 12-ին, Քարվաճառի շրջանում անհետ կորած Սմբատ Ցականյանի դին հայտնաբերվել է:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Սմբատի դին հայտնաբերվել է «Թուրքի գերեզման» կոչվող տարածքում: Ըստ տեղեկությունների` նրա վրա առկա են եղել դանակի բազմաթիվ հետքեր, պարանոցի շրջանում՝ դանակի հարվածների տեղեր:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չէր բացառել այն տարբերակը, որ Սմբատ Ցականյանի անհետանալը կապված լիներ դիվերսանտների հետ:
Նա իր խոսքում մասնավորապես նշել էր, որ դիվերսիոն հետախուզական գործունեություն են ծավալել, ընդ որում՝ դիվերսիոն հետախուզական գործունեության մեջ հակառակորդի բանակի ղեկավարությունը նաև օգտագործում է հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին և նաև մեր օրենքների համաձայն հանցագործություն են կատարել: