Ամռանը հետևու՞մ եք սննդակարգին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աներևակայելի շոգը հատկապես դրսում վաճառվող սննդամթերքի որակական հատկանիշները փոխում է: Տարվա այս հատվածում մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորիսն ուշադիր լինել մթերք ձեռք բերելիս, ինչպես նաև այն պահպանելիս:

Armlur.am-ը երևանցիներից հետաքրքրվեց, թե որքանով են իրենք հետևում նման խորհուրդներին: Մեր հարցումները ցույց տվեցին, որ սննդամթերքը սառնարաններ ունեցող խանութներից ձեռք բերելու, ինչպես նաև երկար չպահպանելու խորհրդին մարդիկ ծանոթ են: Ավելին` շատերն էին խոստովանում, որ ամառային ամսիներին ձգտում էին զերծ մնալ մսամթերք օգտագործելուց` նախապատվությունն առավելապես տալով բանջարեղենին և մրգերին:

Այս գործում, իհարկե, մեծ են նաև արտադրողների և ներկրողների անելիքները, որոնք պետք է գոնե մարդկանց առողջությունը չքայքայելու նկատառումներով հին և ժամկետանց սննդամթերք չվաճառեն:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս