Վարդան Ղուկասյանի եղբոր աղջիկն ինքնասպան է եղել «արգելված» սիրո պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի` Կարեն Եսայանի սպանության համար ամբաստանվող Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանի՝ վճռաբեկ բողոքի պատասխանն ուղարկելու սահմանված կարգը, կարծես թե, խախտվում է:

Լրագրողների հետ հանդիպմանը պաշտպան Սահակյանը հիշեցրեց նախապատմությունը, որի համաձայն` նախքան նախկին քաղաքապետի դստեր հետ նշանադրվելը նրա փեսային հետապնդել են:

Հիշեցնենք, որ Հարություն Սարգսյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման: Հոդվածներից մեկի հատկանիշներով` ապօրինի ձեռնարկատիրություն, հասնում է առավելագույնը 1 տարի ազատազրկում, իսկ դատավորը նշանակել է երկու տարի:

Լուսինե Սահակյանը վստահեցրեց, որ ողջ դատական քննությունն անցել է ակնհայտ ապօրինի ձևով, ինչը նկատի չունեցավ նաև վերաքննիչ քրեական դատարանը:

Պաշտպանի պատմածի համաձայն` Սպարտակ Ղուկասյանը` Վարդան Ղուկասյանի որդին, պնդել է, որ Կարեն Եսայանը նշանադրության օրն իրենց տուն չգա, քանի որ դեմ է եղել քրոջ և Արենի ամուսնական կապին: «Կքոռանաս, բայց քրոջս երեսը չես տեսնի»,- ասել է Սպարտակը:

«Նախկինում Վարդան Ղուկասյանի եղբոր դուստրը ինքնասպանություն է գործել հենց նրանց տանը: Նա որդուն ասել է` ուզում ես կրկնվի՞ Անիի պատմությունը, քանի որ Սպարտակ Ղուկասյանը այս անգամ ևս դեմ է եղել հորեղբոր դստեր և մի տղայի կապին: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ ցուցմունք տված անձնավորություններից մեկը ինքնասպան է եղել, և լրատվամիջոցներում գրել են, թե դա այս պատմության հետ է կապված: Այն բանից հետո, երբ Կարեն Ղուկասյանը վերջին անգամ խոսում է ընկերոջ հետ, անմիջապես հարազատները սկսում են փնտրել Կարենին` ուսումնասիրելով ձայնագրությունները: Այսինքն` սկսում են փնտրել մեկին, ով պետք է լինի քավության նոխազ:

Ոստիկանությունում սկսում են անել ամեն ինչ, որպեսզի այս ամենի համար պատասխան տա Հարություն Սարգսյանը: Աշոտ Կարապետյանի, Բաբակեխյանի և նրա տեղակալի, ով մարզային վարչության պետն է, անձամբ են դաժան ծեծի ենթարկել»,- ներկայացրեց պաշտպան Լուսինե Սահակյանը:

Նրա խոսքերով` նախաքննական մարմինն ու առաջին ատյանի դատարանը մի շարք կարևոր հանգամանքների վրա ուշադրություն չեն դարձրել: Դատարանն անգամ բազմիցս մերժել է բոլոր այն միջնորդությունները` արված Լուսինե Սահակյանի կողմից, որոնք ուսումնասիրելուց հետո հնարավորություն կլիներ պարզելու` ով է իրականում հետապնդել Կարեն Եսայանին:




Լրահոս