Բանակից «փախած» պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել «Զինապարտության մասին» օրենքում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եւ քարտուղար Թեւան Պողոսյանը առաջարկել են փոփոխություն կատարել «Զինապարտության մասին» օրենքում եւ ուսումը շարունակելու հիմքով տարեկետումը վերացնել: Տեղեկացնենք, որ ՀՀ իշխանությունները բազմիցս փորձել են լուծել այս խնդիրը, բայց դրա շուրջ բարձրացած բողոքի ալիքը ամեն անգամ ստիպել է հրաժարվել այդ մտադրությունից: Ուստի, բնական է, որ ՀՀ կառավարությունը նախագծի վերաբերյալ պատրաստվում է զգուշավոր եզրակացություն տալ` առաջարկելով խնդրի շուրջ լայն քննարկում կազմակերպել: Բայց ամենակարեւորն այստեղ այն փաստն է, որ նախագծի հեղինակներից Թեւան Պողոսյանն ինքը խուսափել է բանակում ծառայելուց: Պատգամավորի պաշտոնական կենսագրությունը սկսվում է 1996-ից, երբ արդեն 24 տարեկան է եղել: Իսկ թե ինչով է մինչ այդ զբաղվել, ինչպես է խուսափել բանակում ծառայելուց, անհայտ է: Այս փաստը չի խանգարել, սակայն, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին բանակից «փախած» Պողոսյանին ՀՀ պաշտպանության նախարարությունը 2012-ին պարգեւատրի «ՀՀ զինված ուժեր, 20 տարի» հուշամեդալով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս