Ռիո Ֆերդինանտը կավարտի կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան, «Քուինզ Պարկ Ռենջերսում» հանդես եկող Ռիո Ֆերդինանտը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մտադրության մասին:

«Կարծում եմ, որ այս մրցաշրջանից հետո կավարտեմ կարիերաս: Ես չեմ վախենում գնալ թոշակի: Հույս ունեմ, որ ինձ սպասվում են լավ ժամանակներ»,- նշել է անգլիացի ֆուտբոլիստը:

Նա հավելել է, թե մտադիր չէ հեռանալ ֆուտբոլից: Ֆերդինանտը հավանական է  համարել ֆուտբոլային փորձագետի կամ մարզչի աշխատանքը:




Լրահոս