Կիրա Նայթլին մերկացել է՝ ի հեճուկս ֆոտոշոփի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Կիրա Նայթլին կիսամերկ լուսանկարվել է Interview ամսագրի համար: Իր խիզախ արարքը բացատրելով` աստղը հայտարարել է, որ հոգնել է այն բանից, թե ինչպես են լրագրողներն ու կինոընկերությունների աշխատակիցներն իրենց հայեցողությամբ «վերաձևում» իր մարմնը:

«Ես համաձայն եմ ձեզ համար «թեոլես» լուսանկարվել, եթե դուք չմշակեք իմ լուսանկարները, Photoshop-ով չփոփոխեք դրանք»,-հայտարարել է լրագրողներին Նայթլին:

29-ամյա գեղեցկուհին, ով նկարահանվել է հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերում, մարմնի շքեղ մասերով չի առանձնանում: Այդ իսկ պատճառով գովազդային պաստառների վրա պատկերված նրա լուսանկարները հաճախ են «խմբագրվում»:




Լրահոս