Այսօր երիտասարդների տոնն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` նոյեմբերի 10-ին, Երիտասարդության միջազգային օրն է: Թեպետ որոշ դեպքերում ասվում է, թե Երիտասարդության միջազգային օրը օգոստոսի 12-ն է, այդուհանդերձ երիտասարդները տարիներ շարունակ իրենց տոնն այս օրն են համարում:

Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին:

Այն դեպքում, երբ երիտասարդները կազմում են համաշխարհային աշխատուժի մեկ քառորդ մասը, նրանց բաժին է ընկնում աշխարհի գործազուրկների կեսը:

Այսօր աշխարհում հաշվվում է մինչև 25 տարեկան մոտ երեք միլիարդ մարդ, որից մեկ միլիարդից ավելին աղքատ է: Ավելի քան 100 մլն-ը չեն հաճախում դպրոց:

Երիտասարդները Հայաստանում կազմում են բնակչության շուրջ 25 տոկոսը:




Լրահոս