Այսօր Հանրապետության հրապարակում կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձեւավորման եւ արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են: Լավագույն ձեւավորման համար քաղաքացիներն ու տնտեսվարողները քաղաքապետարանի կողմից կպարգեւատրվեն: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է նաեւ, որ վարչական բոլոր շրջաններում, ինչպես նաեւ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղի կունենան տոնական մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը կազդարարվի այսօր երեկոյան ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի միացմամբ: Դեկտեմբերի 23-ին, ժամը 17:00-ին էլ տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը:




Լրահոս