Միջադեպ՝ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին. կրքերը թեժացել են թե՛ դրսում, թե՛ ներսում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի թղթակիցը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից հայտնում է, որ քիչ առաջ միջադեպ է տեղի ունցել դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին:

Տուժող Հակոբյանների հայրը աղմուկ է բարձրացրել` ասելով, թե ինչպես են դատարանն ու դատավարության մյուս մասնակիցները պաշտպանում «տականքին, որը մարդկային կյանքեր է խլել»: Հակոբյանների հայրը մինչ այդ էլ օրվա ողջ ընթացքում բավական ագրեսիվ է եղել, հրապարակայնորեն արձագանքել բոլոր խոսակցություններին:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այն պահին, երբ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանը հանդես եկավ հայտարարությամբ, թե Հայաստանում արդարադատություն չկա` ամեն ինչ շուո է, դահլիճում բոլորը ծափահարեցին: Տուժողի իրավահաջորդը` Արթուր Հակոբյանն էլ բորբոքվեց և վիրավորեց ծափահարողներին և Վարդան Պետրոսյանին:

Վիճաբանությունն ու քաշքշուկը հասել է նրան, որ դատական կարգադրիչները ստիպված են եղել հեռացնել տուժողի իրավահաջորդին: Մեր թղթակիցը հայտնում է, որ այն պահին, երբ կրքերը հանդարտվեցին, նիստը շարունակվեց, սակայն անսպասելիորեն նախագահող դատավոր Վաղինակ Մկրտչյանը ընդմիջում հայտարարեց: Պատճառն այն է, որ կրքերն այն աստիճան են թեժացել, որ բոլորը բոլորի հետ վիճում են: Հակոբյանների դուրս հրավիրված իրավահաջորդը դատարանի բակում է աղմուկ բարձրացրել, իսկ պաշտպան Ռուբեն Բալոյանը փորձում է հասկանալ` ինչ է կատարվում դրսում: Նշենք, որ նման միջադեպեր այս գործով գրանցվում են գրեթե բոլոր նիստերին:




Լրահոս