Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանցիները հայտնել էին Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի ԱԳ նախկին նախագահ Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացակնյանի կալանքի ժամկետը հինգ ամսով երկարացնելու մասին։