Սիրահարների այգում տեղի ունեցավ Սուրբ Սարգսի տոնին նվիրված համերգ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Արարատյան հայրապետական թեմի հոգեւորականների հետ Սիրահարների այգում այսօր՝ հունվարի 31-ին, մասնակցել է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնական համերգին։

Սերժ Սարգսյանը նախագահականից ոտքով եկավ Սիրահարների այգի, որտեղ նրան դիմավորող հոգեւորականը օրվա խորհրդանիշի՝ Սուրբ Սարգսի պատկերով շարֆ նվիրեց նրան։ Նախագահը շրջեց այգով, ողջունեց հավաքված քաղաքացիներին եւ նրանց հետ միասին ունկնդրեց տոնական համերգը։

Նշենք, որ հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների տոնը։ Սուրբ Սարգիսը զինվորականների և երիտասարդների սիրո հովանավորն է ու նրանց նպատակներն իրականացնող սուրբը։ Տոնի նախորդ ուրբաթ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը։

ser1

ser2

ser3

ser4

ser5

ser6

ser7

ser8

ser9




Լրահոս