Բորիս Նեմցովին հրաժեշտ են տվել ծափահարություններով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Սախարովյան հրապարակում ավարտվել է փետրվարի 27-ին սպանված Բորիս Նեմցովի հետ հրաժեշտի արարողությունը: Քաղաքական գործչի դիով մեքենան ճանապարհ է ընկել Տրոյեկուրովսկ: Երբ մեքենան սկսել է շարժվել, Սախարովյան կենտրոնում հավաքվածներից շատերը Բորիս Նեմցովին ճանապարհել են ծափահարություններով ու սգո լիմուզինի հետևից ծաղիկներ նետելով. փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Քաղաքացիական հուղարկավորության ավարտից 15 րոպե անց Սախարովյան կենտրոնի դռները փակել են այցելուների համար, որպեսզի Բորիս Նեմցովին կարողանային վերջին հրաժեշտը տալ հարազատները: Հերթում մնացած մի քանի հարյուր մարդիկ, ովքեր չեն կարողացել մտնել սգո սրահ, ծաղիկները փոխանցել են առջևում կանգնածներին, որպեսզի դրանք դրվեն Նեմցովի դագաղի մոտ:




Լրահոս