Ավագանու ՀՀԿ անդամ Արմեն Երեմյանը` իր եղբայրներին բերման ենթարկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդել էինք, երեկ իրավապահ մարմինների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման էին ենթարկվել Ավանի Նոր Զովք սուպերմարկետների տարածքի սեփականատեր Կարեն և Սուրեն Երեմյանները: Նաև, մեր աղբյուրները հայտնել էին, որ նրանց երրորդ եղբայրը` Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Արմեն Երեմյանը ևս բերման է ենթարկվել ԱԱԾ:

Սակայն, ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Երեմյանին եղբայրների հետ բերման չեն ենթարկել: Armlur.am-ի հետ զրույցում ավագանու ՀՀԿ անդամ Արմեն Երեմյանը հաստատեց եղբայրների բերման ենթարկվելը և ասաց` ինչ-որ հարցեր կան պարզելու. «Նախաքննությունը կպարզի և եթե մեղավոր չեն բաց կթողնեն: Ի՞նչ խնդիր կա»,- ասաց Արմեն Երեմյանը:




Լրահոս