Բալահովիտ գյուղում մեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ին՝ ժամը 12:25-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1991 թ.) սրահը և բեռնախցիկը․ հրդեհը մարվել է տեղի ուժերով։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։




Լրահոս